«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվեց միջազգային մրցաշարը
Սպորտ![«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվեց միջազգային մրցաշարը](/timthumb.php?src=disc/20-05-24/67f976fa4a94206977d980b68e2889b1.jpg&w=780)
Պատանիների և երիտասարդների շրջանում սպորտն ավելի մասսայականացնելու և առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով անցկացրեցինք «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփեցինք միջազգային մրցաշարը: Ավելի մեծ ներգրավվածություն ապահովելու համար այս անգամ շեշտը դրել էինք հատկապես թիմային մարզաձևերի վրա. բասկետբոլ, վոլեյբոլ, բադմինթոն, սեղանի թենիս:
Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները:
Միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ կազմակերպված մրցաշարը կրելու է շարունակական բնույթ՝ ընդլայնվելու հեռանկարով»,- գրել է Ավինյանը։
![](banners/armflix.jpg)