Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները
Աշխարհ![Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները](/timthumb.php?src=disc/20-05-24/243ef5b05d0246f6e6f29b42a43c8751.jpg&w=780)
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին բարձրաստիճան պատվիրակությանը հանձնարարել է հետաքննել Արևելյան Ադրբեջանում Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները, հայտնել է իրանական Mehr գործակալությունը։
Նախագահ Ռաիսին և նրան ուղեկցող պատվիրակությունը վերադառնում էին Արաքս գետի վրա կառուցված ամբարտակի բացման արարողությունից: Միջոցառումը կազմակերպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Դրանից հետո ուղղաթիռը կործանվել է, որի հետևանքով Իրանի Իսլամական Հանարպետության նախագահը, Իրանի արտգործնախարարը և ինքնաթիռում գտնվող մյուս բոլոր անձինք մահացել են։
![](banners/armflix.jpg)