Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին
Քաղաքական![Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին](/timthumb.php?src=disc/20-05-24/4b74b98056ee5d399a8beb1a5739f00e.jpg&w=780)
Արարատ Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին։ Հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին նախօրեին ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս անձանց մահվան կապակցությամբ: Համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ:
![](banners/armflix.jpg)