ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Քաղաքական![ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել](/timthumb.php?src=disc/20-05-24/7770c5eb1c157cc201822dd570986375.jpg&w=780)
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
«Զինված ուժերում անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում մայիսի 20-ին ամփոփվել են կատարված աշխատանքները, նախանշվել ինչպես դրական արձանագրումները, այնպես էլ ի հայտ եկած որոշակի թերությունները, որոնց շտկման ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր։
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքումն երդաշնակվել են զորատեսակների և դրանց ստորաբաժանումների գործողությունները, խաղարկվել իրական պայմաններին մոտեցված մարտավարական մի շարք դրվագներ։
Հիշեցնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 14-ին»։
![](banners/armflix.jpg)