Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև Հայաստանը
Հասարակություն![Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև Հայաստանը](/timthumb.php?src=disc/20-05-24/e1b89810ca71093ccaf70c67dfd9fce7.jpg&w=780)
Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային զորավարժությունները, որոնց շրջանակներում կազմակերպվում են արևմտյան չափանիշներին համապատասխան զինվորականների պատրաստման սեմինարներ: Այդ մասին հայտնում են Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Հաղորդվում է՝ միջոցառումը տեղի կունենա մայիսի 20-24-ը՝ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Հորդանանի, Բահրեյնի Թագավորության, Մարոկկոյի, Ղազախստանի, Պակիստանի, Թունիսի, Եգիպտոսի, Մալթայի, Աֆրիկյան միության (Գանայի և Բենինի) շուրջ 30 ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև Մոլդովայի ազգային բանակի շտաբային սպաների մասնակցությամբ:
![](banners/armflix.jpg)