Singapore Airlines ավիաընկերության չվերթից տուժածների թիվը գերազանցել է 70- ը
Աշխարհ![Singapore Airlines ավիաընկերության չվերթից տուժածների թիվը գերազանցել է 70- ը](/timthumb.php?src=disc/21-05-24/142b2b4b24e2dc688ca5299e9f7b84c5.jpg&w=780)
Singapore Airlines ավիաընկերության Լոնդոնից Սինգապուր չվերթ իրականացնող ինքնաթիռի տուրբուլենտության հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 70-ը։ Այդ մասին հայտնել է Բանգկոկի հիվանդանոցի տնօրինությունը, որտեղ տեղափոխվել են վիրավոր ուղևորները։
«Հիվանդանոցից հայտնել են, որ ընդհանուր առմամբ բուժման է ուղարկվել 71 մարդ, որոնցից վեցը ծանր վնասվածքներ են ստացել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Singapore Airlines-ը հայտնել էր, որ Boeing 777-300ER ինքնաթիռով Լոնդոնից Սինգապուր չվերթի ժամանակ ուժեղ տուրբուլենտության պատճառով մեկ մարդ զոհվել է, շատերը վիրավորվել են։ Ինքնաթիռը ուղղորդվել է Բանգկոկ, որտեղ բարեհաջող վայրէջք է կատարել։ Սինգապուրի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ քննիչներ կուղարկի Բանգկոկ:
![](banners/armflix.jpg)