Ռուսաստանում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման զորավարժությունները
Քաղաքական![Ռուսաստանում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման զորավարժությունները](/timthumb.php?src=disc/21-05-24/fccd9a6dc2a21df185148050d96a35da.jpg&w=780)
ՌԴ Հարավային ռազմական օկրուգում սկսվել է ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման գործնական պարապմունքով զորավարժությունների առաջին փուլը։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարության հանձնարարությամբ Հարավային ռազմական օկրուգում սկսվել է ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման գործնական փորձարկումներով զորավարժության առաջին փուլը»,- նշել են ռազմական գերատեսչությունից։
Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումների անձնակազմը կատարում է մարտավարական առաջադրանքներ՝ «Իսկանդեր» մարտավարական հրթիռային համակարգի համար հատուկ զինամթերքի ստացման, դրանցով հրթիռների համալրման և արձակման նախապատրաստման համար դեպի դիրքեր գաղտնի տեղաշարժվելու նպատակով:
![](banners/armflix.jpg)