Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել
Բլոգոսֆերա![Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել](/timthumb.php?src=disc/22-05-24/9746510d1dd81548bc374af45a00d846.jpg&w=780)
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել։
«Ֆեյսբուք»-ի իր էջում Մինասյանը գրել է․
«Փարաքար խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ,
Հայտարարում եմ, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին:
Իբրև հուսալի գործընկեր՝ ստեղծված իրավիճակի մասով կրում եմ քաղաքական պատասխանատվություն և հրաժարական եմ ներկայացնում Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնից՝ պաշտպանելով համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը:
Շնորհակալություն եմ հայտնում վստահության և համագործակցության համար»,- ասված է գրառման մեջ։
![](banners/armflix.jpg)