Չինաստանում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. 8 մարդ է զոհվել
Աշխարհ![Չինաստանում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. 8 մարդ է զոհվել](/timthumb.php?src=disc/24-05-24/eab680174d24bc0aac45daa52269d434.jpg&w=780)
Չինաստանում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Միջադեպի հետևանքով՝ կա 8 զոհ և 1 վիրավոր։ Հարձակումը տեղի է ունեցել Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգում։ Ոստիկանությունն արդեն բերման է ենթարկել 53-ամյա կասկածյալին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը։
Գործակալության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Սյաովու փոքրիկ քաղաքում, որը վարչականորեն պատկանում է Սյաոգան քաղաքին։ Դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա։
Հարձակման մեջ կասկածվողը 53-ամյա տղամարդ է։ Նախնական տվյալներով՝ նա հավանաբար տառապում է հոգեկան խանգարումներով։
![](banners/armflix.jpg)