Հայաստանից ՌԴ դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելը ռուսական կողմի որոշումն է. ՀՀ ԱԳՆ
Քաղաքական![Հայաստանից ՌԴ դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելը ռուսական կողմի որոշումն է. ՀՀ ԱԳՆ](/timthumb.php?src=disc/24-05-24/58c95333f76ba4c41eabf9fa3c3fa0f7.jpg&w=780)
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին խորհրդակցությունների կանչելը ռուսական կողմի որոշումն է։ Այս մասին 24News-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Այս կապակցությամբ մեկնաբանություններ չունի», -հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցության համար։ «Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա»,-ասված է հաղորդագրության մեջ։
![](banners/armflix.jpg)