Քննչականը էլի քաղաքացի է ձերբակալել՝ կրկին հեռախոսային խոսակցությունը լսելով
Հասարակություն![Քննչականը էլի քաղաքացի է ձերբակալել՝ կրկին հեռախոսային խոսակցությունը լսելով](/timthumb.php?src=disc/24-05-24/7a16d8beeced8b93409227506de81537.jpg&w=780)
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քաղաքացի են ձերբակալել։
«Ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ հրապարակված ձայնագրության խեռախոսազրույցները տեղի են ունեցել 2024 թվականի մայիսի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, ինքնությունները պարզված երկու անձանց միջև, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Վարդենիսի տարածաշրջանի 15-20 բնակիչների, նյութապես շահագրգռելու եղանակով, 2024 թվականի մայիսի 26-ին նրանց Երևան տեղափոխելու, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակից դարձնելու, նրանց կեցության և սննդի հարցերը հոգալու, ինչպես նաև՝ նրանց տրամադրվելիք գումարների չափերի վերաբերյալ:
Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանցից մեկը ձերբակալվել է»,- հայտնում են կոմիտեից՝ կից ներկայացնելով ձայնագրությունը, որն, ըստ էության, մարդկանց ուտելիքի-վառելիքի հարցի մասին է։
![](banners/armflix.jpg)