Բայրամովն ու Բերբոքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Աշխարհ![Բայրամովն ու Բերբոքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը](/timthumb.php?src=disc/24-05-24/3eeddfc7b7a803681d0449f3a6cad76e.jpg&w=780)
Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աննալենա Բերբոքը հեռախոսով քննարկել են երկու երկրների հարաբերությունների հեռանկարները և Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-գերմանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԳՆ-ի՝ Բայրամովը Բերբոքին մանրամասն տեղեկացրել է մայիսի 10-11 Ալմաթիում տեղի ունեցած Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպման մասին։
«Ընդհանուր առմամբ, քննարկվել են խաղաղ գործընթացում առկա տարաձայնությունները, ընդգծվել է բանակցությունների շարունակման կարևորությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
![](banners/armflix.jpg)