Վարքականոններ ջրհեղեղի դեպքում․ ի՞նչ անել ջրհեղեղից հետո
Հասարակություն![Վարքականոններ ջրհեղեղի դեպքում․ ի՞նչ անել ջրհեղեղից հետո](/timthumb.php?src=disc/26-05-24/5fc4dd27cf4980726fb8e72af44e973b.jpg&w=780)
ՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է ջրհեղեղի դեպքում և դրանից հետո վարքականոնների ցանկը․
«Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը․
– հիմքի ամբողջությունը,
– պատերի, պատուհանների և հատակի վիճակը,
– հաղորդակցության համակարգը,
– թունավոր օձերի հնարավոր առկայությունը,
– ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով,
– խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո,
– մի օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը,
– նախքան հաղորդակցության համակարգերից օգտվելը` ստուգեք դրանց վնասվածության աստիճանը,
– հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին,
– վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում,
– առանց անհրաժեշտության մի մտեք ջրածածկ տարածքներ»:
![](banners/armflix.jpg)