Ծաղկաձոր քաղաքում խաղատուն է ջրալցվել․ փրկարարները հեռացրել են մոտ 15 տ ջուր
Արտակարգ Պատահար![Ծաղկաձոր քաղաքում խաղատուն է ջրալցվել․ փրկարարները հեռացրել են մոտ 15 տ ջուր](/timthumb.php?src=disc/26-05-24/dfc0d10b2729b4e521a2b5df429b733f.jpg&w=780)
Մայիսի 26-ին, ժամը 15։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում խաղատուն է ջրալցվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ անձրևաջրերից ջրալցվել են խաղատան առաջին հարկը (մոտ 200 քմ) և հարակից տարածքը (մոտ 100 քմ):
Փրկարարները հեռացրել են մոտ 15 տ ջուր:
![](disc/26-05-24/049326a2542d1471cf4d0728d2b3355f.jpg)
![](banners/armflix.jpg)