Դիտարկվում է Երևանից Ալավերդի հզոր գեներատորի տեղափոխման տարբերակը
Բլոգոսֆերա![Դիտարկվում է Երևանից Ալավերդի հզոր գեներատորի տեղափոխման տարբերակը](/timthumb.php?src=disc/26-05-24/0ba36a94b79028486eda5704f2f10978.jpg&w=780)
ՆԳ նախարարության փրկարար ծառայության ջանքերով հղի կինը, ևս 10 բնակիչ պարանի օգնությամբ տեղափոխվել են Դեբեդի մյուս ափ։ Առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, դեղորքայք է տեղափոխվում Ալավերդու Սանահին կայարանի՝ գետի հակառակ ափում մնացած հատված (կամուրջը փլուզված է)։ Այս մասին գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։
«Ալավերդու բժշկական կենտրոնը մշտական կապի մեջ է հղի կնոջ հետ, իրականացվում է առողջական վիճակի պատճաշ վերահսկողություն։
Աշխատանք է կատարվում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման ուղղությամբ։
Հենասյուները ջրի տակ են։ Դիտարկվում է Երևանից Ալավերդի հզոր գեներատորի տեղափոխման տարբերակը»։
![](banners/armflix.jpg)