Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ ԱԽ քարտուղար Ալավերդիում 75-ամյա տղամարդն ընկել է գնացքի տակ Երևանում աշակերտի ծնողի շանտաժը դարձել է դասադուլի պատճառ (տեսանյութ) ՀՀ ԶՈւ-ն միշտ պատրաստ է հակահարված տալու. Անդրանիկ Քոչարյան Արագածոտնում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել Ադրբեջանը նպատակ ունի գոնե ինչ–որ լարվածության օջախ պահել ՀՀ տարածքում․ Անդրանիկ Քոչարյան Կառավարությունն էլ ունի խնդիր, չկա մշակութային արժեքների գնի որոշման շուկայական մեխանիզմ. Ժաննա Անդրեասյան Ռուբեն Մխիթարյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության (տեսանյութ) Դիարբեքիրը որպես «հայկական Աթենք» Հայաստանն աշխատում է, որպեսզի առաջ մղի խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը․ Գրիգորյան Հայտնի են 2025 թ. պետական ֆինանսավորում ստացող գիտական միջոցառումները և երիտասարդ գիտնականների դպրոցները Հայտարարագրման համակարգը պետք է զարգացնենք, որ չդառնա բեռ քաղաքացիների համար․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ) 

Դանիբեկյանը ձգձգել է, որ արդարացման վճիռ չտա՞. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատ մի սիրիր, ատել կա» հայկական ասացվածքը լիովին համապատասխանում է ՔՊ-Աննա Դանիբեկյան ներկա հարաբերություններին։ Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ն հուլիսի 16-ին դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները. պատճառը, ըստ հիմնավորման, ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ հարուցված հայտնի «Սիլվայի գործի» իբր ձգձգումն է և Նիկոլ Փաշինյանի սրտով որոշում չկայացնելը։ Նիկոլ Փաշինյանի «սրտով» որոշումը, վստահաբար, Ռոբերտ Քոչարյանի՝ կա՛մ բանտում գտնվելն է, կա՛մ նրա նկատմամբ որևէ մեղադրական վճիռը։ Ու հիմա քպականները հարձակում են գործել մի դատավորի վրա, որին ժամանակին ծափահարում էին, գրառումներ նվիրում, երբ մեկուկես տարի շարունակ մերժում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու բոլոր միջնորդությունները։ Երկրորդ նախագահի նկատամբ, հիշեցնենք, երկու քրեական գործ կար Աննա Դանիբեկյանի տիրույթում։ Այդ նիստերը նա քննում էր հիմնականում մեկշաբաթյա ինտերվալով՝ յուրաքանչյուր երեքշաբթի օրը։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հումորով նշում էր, որ երեքշաբթին իր օրացուցից հանած է, որովհետև անիմաստ օր է։

Աննա Դանիբեկյանը մեկուկես տարի Ռոբերտ Քոչարյանին պահեց կալանքի տակ մի գործով, որը ճանաչվեց հակասահմանադրական։ Հիշենք, որ տևական ժամանակ դատական նիստերին հրավիրում էր քրեական գործի հետ կապ չունեցող՝ մարտի 1-ի զոհերի «հարազատներին» ու փաստաբաններին, ըստ երևույթին՝ շոու սարքելու համար։ Երբեմն էլ Աննա Դանիբեկյանը դատական նիստերը նշանակում էր խորհրդանշական օրերի, օրինակ՝ Հայաստանի համար հաղթանակի օրերին։ Երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կալանքը փոխելու միջնորդություն պետք է ներկայացնեին, Դանիբեկյանը ձգձգում էր քննությունը՝ մեկնելով արձակուրդ: Անգամ եղավ ժամանակահատված, երբ արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո մեկնեց դասընթացների, կամ գնում էր քիթը վիրահատելու։ Տպավորություն էր, որ նրան ուղղակի ստիպում են կալանքի տակ պահել երկրորդ նախագահին։ Ի վերջո, քրեական գործը կարճվեց, բայց ՍԴ որոշման արդյունքում։ Հետո Աննա Դանիբեկյանը շարունակեց նիստերը՝ այս անգամ քննելով «Սիլվայի գործը»։

Այս գործը ևս ուներ խնդիրներ, բայց արդեն՝ հանցակազմի որոշման հետ։ Սակայն դատավոր Դանիբեկյանը շարունակեց քննել սա, դատախազներն էլ՝ նույն էնտուզիազմով պաշտպանել։ «Սիլվայի գործը» ունեցավ անսպասելի ավարտ։ 2023 թվականի մայիսին լրացել էր վաղեմության ժամկետը, որից Ռոբերտ Քոչարյանը չէր օգտվում։ 7 ամիս անց երկրորդ նախագահը քանիցս դիմեց դատարանին՝ թույլ տալու մեկնել արտասահման՝ բուժման նպատակով։ Դանիբեկյանը շարունակաբար մերժում էր երկրից բացակայելու միջնորդությունը, թեև չէր նշանակում դատական նիստեր։

Հերթական մերժումից հետո Ռոբերտ Քոչարյանը որոշեց օգտվել իր իրավունքից և դիմել վաղեմության ժամկետ կիրառելու համար, որովհետև առողջություն կամ դատական կապրիզների միջից ընտրեց առողջությունը. առողջական խնդիրները, ի դեպ, որքանով մեզ հայտնի է, առաջացել էին հենց կալանքի ընթացքում։ Այո, քպականները, ԲԴԽ-ն ճիշտ են՝ Աննա Դանիբեկյանը ձգձգել է դատերը։ Բայց հարց՝ ինչո՞ւ է ձգձգել, ո՞ւմ պահանջով կամ սպառնալիքով։ Գուցե վախեցե՞լ է արագ քննել, որովհետև ի սկզբանե պարզ է եղել իր համար, որ այս գործով մեղադրական վճիռն անհնար է, իսկ արդարացման դեպքում գուցե տեղի ունենար Փաշինյանի կոչով դատարանների արդեն անժամկետ արգելափակում...»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ ԱԽ քարտուղարԱլավերդիում 75-ամյա տղամարդն ընկել է գնացքի տակ ԱՄՆ-ը դադարեցնում է Ուկրաինայի ռեսուրսների վերաբերյալ գործարքի քննարկումը․ ՊետդեպԵրևանում աշակերտի ծնողի շանտաժը դարձել է դասադուլի պատճառ (տեսանյութ) ՀՀ ԶՈւ-ն միշտ պատրաստ է հակահարված տալու. Անդրանիկ ՔոչարյանԱրագածոտնում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել Էրդողանը մտադիր է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ․ Հայտնի է՝ ինչ կքննարկվիԱդրբեջանը նպատակ ունի գոնե ինչ–որ լարվածության օջախ պահել ՀՀ տարածքում․ Անդրանիկ ՔոչարյանՄասկը շնորհավորել է Telegram-ի հիմնադիր ԴուրովինԿառավարությունն էլ ունի խնդիր, չկա մշակութային արժեքների գնի որոշման շուկայական մեխանիզմ. Ժաննա Անդրեասյան Ռուբեն Մխիթարյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության (տեսանյութ)Դիարբեքիրը որպես «հայկական Աթենք» Հայաստանն աշխատում է, որպեսզի առաջ մղի խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը․ ԳրիգորյանԻսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայի հատվածումՀայտնի են 2025 թ. պետական ֆինանսավորում ստացող գիտական միջոցառումները և երիտասարդ գիտնականների դպրոցները Հայտարարագրման համակարգը պետք է զարգացնենք, որ չդառնա բեռ քաղաքացիների համար․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ) Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 25 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 31-ը՝ վիրավորվել Սա լիակատար կապիտուլյացիայի ընթացիկ գործընթաց է, որը ադրբեջանցիներին ու թուրքերին բերելու է Երևանի կենտրոն․ Արմեն ԱյվազյանՀայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը կբացվի. նոր որոշումԹրամփը երկու ամիս ժամանակ է տվել ԻրանինՈւՂԻՂ. Փաշինյանին նորից հիշեցնում են ռազմագերիների մասինՊաղեստինցիները պատրաստ են տեղափոխվել միայն Երուսաղեմ․ ՀԱՄԱՍՍկսվել է Հայաստան իմ այցը G7-ի և ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպումով․ ՌասմուսենՆիկոլը շահարկում է իրավիճակը, որ ռազմական գործողությունների դեպքում հայտարարի՝ «տեսեք՝ Ալիևը չստորագրեց». Հովասափյան Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի դեմ խաղում (լուսանկար) Զելենսկին Թրամփի հետ քննարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ճակատագիրըԹրամփը այսօր կսկսի ԱՄՆ կրթության նախարարության կազմալուծման գործընթացը. CNNՓաշինյանը բանակցում է ադրբեջանական շահերն իրացնելու համար․ Հայկ ՄամիջանյանՔարդաշյանների ընտանիքին մեղադրել են սևամորթ երեխաների թրաֆիքինգի մեջՀանդիպել եմ ՀԿ նախագահի թեկնածուների հետ․ ընտրել ենք Արթուր Նահապետյանին. Փաշինյան (տեսանյութ)Հունգարիան կարգելափակի Ուկրաինայի ինտեգրման բանակցությունները ԵՄ գագաթնաժողովում․ ՕրբանՔննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր Արարատում հրդեհ է բռնկվել երկաթգծի կայարանում կայանված մարդատար գնացքում Մոսկվա այցից հետո պարզ կդառնա իշխանության ճակատագիրը (տեսանյութ) Շեյխի հետ խնջույքից հետո մոդելը հայտնաբերվել է ողնաշարի և վերջույթների կոտրվածքներովԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի ԱՄՆ Էրդողանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել․ հայտնի է՝ ինչ են քննարկելուՀայաստան-Վրաստան և օրվա մյուս խաղերի ժամանակացույցը. Ազգերի լիգա Բռնի մոբիլիզացիան դասագրքերում կնկարագրվի՝ որպես ուկրաինացիների ցեղասպանություն․ Զախարովա Արարատ Միրզոյանը այցելել է Բրազիլիայի հիմնադիր Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր 50 կգ և ավելի քաշով խոզերի ներմուծման համար ժամանակավոր սահմանափակում կկիրառվիՈստիկանությունում ծառայության անցնելու վերին տարիքային սահմանափակումը կհանվի․ նախագիծՉկա «խաղաղության» թուղթ, եղածը պատերազմի թուղթ է. Մարգարիտ Եսայան Անթույլատրելի է` քրգործը հարուցում են, դնում դարակում․ Փաշինյանը հանձնարարական տվեցՈւՂԻՂ․ Չկա կոյուղի, չկա ասֆալտապատում․ Շենգավիթ վարչական շրջան, մեր օրեր․ Գևորգ Ստեփանյան Հայ շախմատիստներն առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում Թրամփը հայտնել է Օվալաձև աշխատասենյակում գտնվող կարմիր կոճակի գործառույթի մասին (տեսանյութ)Ուկրաինան չի մասնակցի Սաուդյան Արաբիայում կայանալիք ռուս-ամերիկյան բանակցություններին․ ՊոդոլյակԵմենը հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբՈւՂԻՂ. ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
Ամենադիտված