Մ-6 միջպետական ճանապարհի անանցանելի դարձած հատվածը շրջանցող ճանապարհ կա
Հասարակություն![Մ-6 միջպետական ճանապարհի անանցանելի դարձած հատվածը շրջանցող ճանապարհ կա](/timthumb.php?src=disc/28-05-24/1a90778d29122becb8f2b5f05da1696d.jpg&w=780)
«Ճանապարհային դեպարտամենտից» տեղեկացնում են․
«Մ-6 միջպետական ճանապարհի՝ աղետի պատճառով փլուզված և անանցանելի դարձած 28-րդ կմ-ից մինչև 36-րդ կմ-ը շրջանցելու նպատակով բարելավման աշխատանքներ են տարվում Հ-22 հանրապետական նշանակության ավտոճանապարհին։ Շրջանցող ճանապարհը սկսվում է Մարց-Աթան ճանապարհից, միանում Դսեղին, այնուհետև՝ Մ-6-ին»։
![](banners/armflix.jpg)