Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության օրվա առթիվ
Քաղաքական![Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության օրվա առթիվ](/timthumb.php?src=disc/28-05-24/08ebce4fb058da217efa481b42b69f67.jpg&w=780)
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին, հայ ժողովրդին, Կառավարությանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանին:
Այս մասին Վրաստանի ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Թող այս օրը ձեր ազգի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ և բարգավաճմամբ: Մենք հանձնառու ենք մեր երկրների և ժողովուրդների միջև ռազմավարական գործընկերությանը և եզակի կապերի հետագա ամրապնդմանը»,- գրել է Դարչիաշվիլին։
![](banners/armflix.jpg)