Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Հասարակություն![Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում](/timthumb.php?src=disc/28-05-24/fdbfc5343fc6bb97bd53c1f003092de1.jpg&w=780)
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը պատրաստ է օգնել Հայաստանին՝ օրեր առաջ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում։
Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մաո Նինգը։
«Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած հեղեղումները հանգեցրել են զոհերի, բազմաթիվ վնասների։ Դրանց հետևանքով շատ մարդիկ կորցրել են իրենց սեփականությունները։
Չինաստանն իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին։ Հավատում ենք, որ հայերը կհաղթահարեն այս աղետի հետևանքները և կվերակառուցեն իրենց տները։
Չինաստանն, ինչպես միշտ, պատրաստ է ամեն ինչ անել՝ Հայաստանին օգնելու համար»,- ասված է խոսնակի հայտարարության մեջ։ տները։
![](banners/armflix.jpg)