Ախթալայում վերականգնվել է գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը
Հասարակություն![Ախթալայում վերականգնվել է գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը](/timthumb.php?src=disc/29-05-24/f7b244a84c438d3dec37ca43071deb4c.jpg&w=780)
Ախթալայում վերականգնվել է գազամատակարարումը, էլեկտրասնուցումը։ Պարենային, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովումն իրականացվում է սարամիջյան ճանապարհով։ Այդ մասին հայտնել է ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանը,
«Ախթալայի բժշկական կենտրոնը` տնօրեն Կարեն Ազարյանի գլխավորությամբ, ինչպես միշտ աշխատում է 24/7 ռեժիմով, դեղորայքի խնդիր չկա, քանի որ դեղորայքի մատակարարումները ևս իրականացվում են հավուր պատշաճի։ Հանդիպել ենք բնակիչներին, խոսել խնդիրների լուծման որոշումներից, հավաքագրել նոր խնդիրներ»,-նշել է նա։
![](banners/armflix.jpg)