Երևանում կմեկնարկեն հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար. քաղաքապետարան
Հասարակություն![Երևանում կմեկնարկեն հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար. քաղաքապետարան](/timthumb.php?src=disc/29-05-24/024bef5670e0a8a6def6db690fa4ccb3.jpg&w=780)
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ Հեծանիվի միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 2-ին՝ ժամը՝ 8:30-ից մինչև 10:00-ը, տեղի կունենան հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար՝ Կորյունի (Մատենադարանի մոտ) - Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոց (Արգիշտիի-Բեյրութի խաչմերուկ) երթուղով:
Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մայիսի 31-ը, ժամը 18:00-ն է: Մանրամասների համար զանգահարել (011) 51-41-96, (011) 51-43-96: հեռախոսահամարներով:
![](banners/armflix.jpg)