Ազգային ժողովում փակ նիստ է ընթանում
Քաղաքական![Ազգային ժողովում փակ նիստ է ընթանում](/timthumb.php?src=disc/29-05-24/7c027499f5161868dc199f5e1ba9d46e.jpg&w=780)
Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ փակ նիստ է ընթանում:
Բանն այն է, որ առավոտից Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ:
Եվ քանի որ այս պահին քննարկվում է ԱԱԾ գործունեության հաշվետվությունը, որտեղ կհրապարակվեն գաղտնիք պարունակող տեղեկություններ, նիստը փակ է ընթանում:
Նշենք, որ նիստին մասնակցում է ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանը:
![](banners/armflix.jpg)