Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Սիրիայում 448 անձ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր. նրանց պետական տուրքը կվճարի ՀՀ կառավարությունը Պետգույքին կփոխանցվի Mercedes GLE քրոսովեր, որը որպես ապօրինի գույք բռնագանձվել է մասնավոր անձից․ MediaHub ԱՄՆ-ն չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային․ Ռուբիո (տեսանյութ) Արսեն Զախարյանը կարող է խաղալ «Ռեալ»-ի դեմ Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել «2 ձայնն էլ որոշիչ է». ՔՊ-ն կուսակցական ընտրություններ կանցկացնի (տեսանյութ) Կառավարությունը աջակցության ծրագրեր է մշակում մեր կոնյակագործների համար. Պապոյան Բանակ զորակոչման տարիքը փոխվեց 27-ից 37 և ծառայությունից ազատվելու գինը փոխվեց․ ՊՆ (տեսանյութ) 84,5 մլն դրամ պետական բյուջեից կհատկացվի սնանկացած ԱՆԻՖ պետական ընկերությանը Հայաստանը վարկով 100 մլն դոլարի ներդրում կանի տուրիզմի ոլորտում Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել է 

«Նոր օր». Երևանում տեղի ունեցավ երիտասարդ բանաստեղծ Կոնստանտին Շաքարյանի առաջին գրքի շնորհանդեսը

Հասարակություն

Երևանի «Ռուսական գրքի տանը» այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցավ երիտասարդ բանաստեղծ, թարգմանիչ Կոնստանտին Շաքարյանի «Նոր օր» բանաստեղծությունների առաջին գրքի շնորհանդեսը:

«ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության (Մոսկվա) և Հայ-ռուսական մշակութային ասոցիացիայի (Երևան) կազմակերպմամբ՝ երիտասարդ բանաստեղծը ընթերցողին ներկայացրեց իր բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Նոր օր», որը լույս է տեսել Մոսկվայում «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության «Գրքի դիվանագիտություն» ծրագրի «Երկխոսություն» գրքաշարի շրջանակում։

«Գրքիս անվանումը՝ «Նոր օր», պատահական չէ ընտրված, այն խորհրդանշում է լուսաբացը գիշերից հետո, երիտասարդ մարդու կյանքի՝ մի փուլից մյուսին անցումը։ Գիրքը բաղկացած է երեք բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը բանաստեղծական ավարտ ունի՝ մանկության, սիրո, երիտասարդության և այլ թեմաներով։ Դրանցից յուրաքանչյուրն ինձ հարազատ է ու կարևոր»,-ասաց Կոնստանտին Շաքարյանն ու ներկաների համար ընթերցեց ամենասիրելի գործերից մի քանիսը։

Նշենք, որ թեև Շաքարյանի բանաստեղծությունները վերջերս են հայտնվել ռուսական և արտասահմանյան պարբերականներում, սակայն, նա հասցրել է արժանանալ 2020 թվականի լավագույն դեբյուտի համար «Զվեզդա» ամսագրի մրցանակին:

Կոնստանտինի բանաստեղծությունները, թարգմանությունները և գրական ակնարկները տպագրվել են «Գրական Հայաստան», «Աստղ», «Մեր ժամանակակիցը», «Պոետոգրադ», «Մոսկվա», «Լողացող կամուրջ», «Նոր հանդես», «Գաղթական լիրա», «Կաթ», «Գրականության օր» և այլ պարբերականներում։

Շնորհանդեսին ներկա ոլորտի ավագ սերնդի ներկայացուցիչների կողմից ևս գովեստի բազմաթիվ խոսքեր հնչեցին նրա հասցեին։ Փորձառու բանաստեղծները միահամուռ նշեցին՝ փայլուն ապագա է սպասվում երիտասարդ բանաստեղծին, դե իսկ Դ. Չկոնիան ժամանակին Շաքարյանի բանաստեղծություններն անվանել է «ռուսական ժամանակակից պոեզիայի լուրջ ձեռքբերում»։

Իր հերթին «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ հաջորդ գիրքը, որ պատրաստ են հրապարակել, արցախցի բանաստեղծ Ալբերտ Ոսկանյանի գրվածքների ժողովածուն է։

«Մեր՝ հայերիս միջավայրում, ընդունված է ասել, որ տղամարդը պետք է տուն կառուցի, ծառ տնկի և որդի ունենա, իմ կողմից ուզում եմ հավելել, որ տղամարդը նաև պետք է գրքեր հրապարակի»,-ասաց Յուրի Նավոյանը։    

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել Հունգարիայի ֆինանսավորումըՈսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Սիրիայում 448 անձ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր. նրանց պետական տուրքը կվճարի ՀՀ կառավարությունըՊետգույքին կփոխանցվի Mercedes GLE քրոսովեր, որը որպես ապօրինի գույք բռնագանձվել է մասնավոր անձից․ MediaHub Մեծ Բրիտանիան Մավրիկիոսին կհանձնի Չագոս արշիպելագըԱՄՆ-ն չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային․ Ռուբիո (տեսանյութ) Արսեն Զախարյանը կարող է խաղալ «Ռեալ»-ի դեմ Ռուսաստանը դեռ պատրաստ չէ ավարտել պատերազմը․ ԶելենսկիՀայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել «2 ձայնն էլ որոշիչ է». ՔՊ-ն կուսակցական ընտրություններ կանցկացնի (տեսանյութ) Կիմ Չեն Ընը խոստացել է պատժել ԿԺԴՀ կործանիչի արձակման ժամանակ վթարի մեղավորներինԿառավարությունը աջակցության ծրագրեր է մշակում մեր կոնյակագործների համար. Պապոյան Բանակ զորակոչման տարիքը փոխվեց 27-ից 37 և ծառայությունից ազատվելու գինը փոխվեց․ ՊՆ (տեսանյութ) Հյուսիսային Կորեայում նոր Էսկադրային ականակրի՝ ջուրը իջնելու ժամանակ վթար է տեղի ունեցելԱՄՆ-ում կսկսեն հետաքննել, թե իրականում ով է ղեկավարել երկիրը Բայդենի փոխարեն84,5 մլն դրամ պետական բյուջեից կհատկացվի սնանկացած ԱՆԻՖ պետական ընկերությանըՀայտնի է դարձել Եվրոպայի լիգայի հաղթողըԹրամփը մերժել է Ուկրաինայում «անվերապահ» հրադադարի մասին ԵՄ առաջարկըՀայաստանը վարկով 100 մլն դոլարի ներդրում կանի տուրիզմի ոլորտում Թրամփը լրագրողին «հիմար» է անվանել ինքնաթիռի նվերի մասին հարցի պատճառովԱրա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել է Ռուսաստանում դեռահասներ են ձերբակալվել, ովքեր պատրաստվում էին հրկիզել ՊՆ շենքըՈւկրաինան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «սպիտակ գիրք» կներկայացնի․ Reuters Հայաստանը օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք կբերի. Երևանը կունենա 6 դիտակայան. ՍիմիդյանՌԴ զբոսաշրջիկների կրճատումը փոխհատուցվում է Մերձավոր Արևելքից եկողներով․ ՊապոյանՆոր մանրամասներ՝ Սուպեր Սաքոյի առողջական վիճակի մասինԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչները իրականացրել են պատմության մեջ ամենամեծ ավիահարվածըՀայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել Ի՞նչ է կատարվում կառավարությունում. Ցեղասպանության հուշահամալիր Լավրովի այցը հանվել է այցի օրակարգից․ օրվա մամուլ (տեսանյութ) Շատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում. Սուրեն Պապիկյան Գերմանիան կավելացնի ռազմական ներկայությունը Մերձբալթյան երկրներում․ BloombergՌումինիայի դատարանը մերժել է նախագահական ընտրությունները չեղյալ համարելու միջնորդությունը«Ինձ վախեցնում է 2-րդ երեխա ունենալու միտքը». Սոֆյա ՊողոսյանԲայդենը կարող է մահանալ մեկ տարվա ընթացքում․ Washington Free BeaconԽոզերի` Հայաստան ներմուծման սահմանափակումը հանվեց. խոզի մսի դեֆիցիտ կառաջանար ՈւՂԻՂ. Կառավարության անդամները պատասխանում են լրագրողների հարցերինԳազ չի լինի Reuters-ը պարզել է՝ ում դեմ է Ռուսաստանը կիբեր արշավներ իրականացրել Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողի Հայաստանը Օմանի, Բահրեյնի և մի շարք այլ երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանի Դարեր շարունակ՝ կողք կողքի և միասին. Տյումենում հայկական սփյուռքի ներկայացուցիչ Աբրահամ Հովեյանը՝ նոր դարաշրջանի մարտահրավերների մասինՀետաքննություն կանցկացվի Բայդենի նախագահության շրջանի վերաբերյալ․ AxiosԿառավարությունն առաջարկում է ՀՀ ԶՈւ-ում չծառայելու դիմաց վճարել 24 մլն դրամ Պարտադիր զինծառայության շեմը դարձավ 27-ի փոխարեն 32-ը (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ԱԺ–ում զրուցում է ուսապարկի հետ՝ ՔՊ–ական պատգամավորի փոխարեն Հայտնի է Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլի տեղն ու ժամըՀայաստանը կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքինԷստոնիայի կրթության նախարարը ԿԳՄՍ նախարարին է ներկայացրել բուհերի խոշորացման և հետազոտական կազմակերպություններին միավորման իրենց փորձը Աշտարակի արհեստագործական պետական ուսումնարանին նոր տարածք է հատկացվել ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչները հասցրել են «պատմության մեջ ամենամեծ ավիահարվածը»
Ամենադիտված