Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը շնորհակալ են ՀՀ-ին խաղաղապահ առաքելությունում հայ կանանց դերի համար Թրամփը գովել է Սիրիայի ղեկավար Ալ-Շաարային Սրբազան պայքարի երիտասարդներին բերման են ենթարկել ոստիկանություն Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային Քաղաքացիական պատերազմներն ավելի չնչին բաներից են սկսվել, քան պառլամենտում մի ողջ ժողովրդի հայհոյելը. քաղաքագետ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները «Այրվել է բենզինը»․ մանրամասներ՝ Արին Բերդի վառելիքի պահեստի ռեզերվուարի հրդեհից Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը Մարտունի և Վարդենիս համայնքներում տեղի են ունեցել հանդիպումներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ Ռուսաստանը հեռակա կարգով ձերբակալել է ծագումով ադրբեջանցի վիդեոբլոգեր Հուսեյն Հասանովին 

Ի՞նչ բացահայտումներ է արել Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ»

Տեսանյութեր

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին մի քանի ամիսներին «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանը փաստացի հայտնվել է ոչ միայն հայկական, ռուսական, այլև արտերկրյա այլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Կարապետյանը գրեթե «նոն ստոպ» ռեժիմով հարցազրույցներ է տալիս: Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում նա պատասխանել է լիբանանյան հեղինակավոր «Ալ-Ահեդ» պարբերականի և ռուսական «Իզվեստիա» թերթի հարցերին՝ մասնավորաբար անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հանձնմանը, 2020 թ. պատերազմին, Հայաստանի արտաքին քաղաքականության վայրիվերումներին: Ընդ որում, նաև մի շարք ուշագրավ բացահայտումներ է արել:

«Ալ-Ահեդի» լրագրողի հետ զրույցում Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հանձնեց Արցախը, դավաճանեց նրան: «Հայաստանը ոչինչ չարեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար: Նիկոլ Փաշինյանը հանձնեց այն՝ հայտարարելով, որ այդ հարցն իրեն չի վերաբերում, -ասել է պաշտպանության նախկին նախարարը և հավելել.- Հայաստանի ներկայիս իշխանությունները, նրանց ամբողջ թիմը պատմության մեջ մնացին որպես հայրենիքին և իրենց ժողովրդին դավաճանած անձինք: Նրանք, անշուշտ, պատասխանատվության կենթարկվեն այս հանցագործությունների համար։ Ցավոք, գինը կվճարեն նրանց սերունդները»:

«Իզվեստիային» տված հարցազրույցում Արշակ Կարապետյանը նշել է, որ դեռևս 2018 թվականին ինքը միանշանակ կանխատեսել է, որ 2-3 տարվա ընթացքում նոր պատերազմ կլինի, որը «մենք կպարտվենք»: Պաշտպանության նախկին նախարարը նաև պատմել է, որ 2020 թ. հուլիսյան դեպքերից հետո ինքը տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանին, որ Ադրբեջանը, իր համոզմամբ, արդեն իսկ պատերազմ սկսելու քաղաքական որոշում է կայացրել և 1-1,5 ամսվա ընթացքում լայնածավալ ռազմական գործողություններ կսկսի: «Անձամբ ես առաջարկել եմ օգնության համար դիմել մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին: Ցավոք, այդ գաղափարը որևէ արձագանք չստացավ: Ողբերգությունն այն էր, որ իշխող ուժի գերակշիռ մեծամասնությունը շատ աղոտ պատկերացում ուներ զինված ուժերի կարիքների մասին»,-ասում է Արշակ Կարապետյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պարտության, Արցախի հայաթափման հարցում մեղադրում են Ռուսաստանին ու, ի մասնավորի, ռուսական խաղաղապահ զորախմբին, ապա Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը նշում է, որ խաղաղապահները որևէ կողմից չպետք է կռվեն, նրանք կոնֆլիկտի կողմ չեն: «Նրանք միջնորդի դերակատարություն ունեն: Երբ ես պաշտպանության նախարարն էի, տեսել եմ շատ կազմակերպված, կարգապահ կազմավորում՝ ի դեմս խաղաղապահների: Կարող եմ ասել, որ իրենց աշխատանքը նրանք լավ են կատարել: Ի մասնավորի, նրանց միջնորդությամբ քանիցս տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում: Ես վստահ եմ, որ եթե Հայաստանը ներգրավվեր կոնֆլիկտի մեջ (խոսքը 2023 թվականի մասին է-խմբ.), իսկ պատերազմը շարունակվեր թեկուզ 2-3 օր, ապա խաղաղապահները օգնության կհասնեին: Դրա փոխարեն մենք տեսանք Ղարաբաղի ուղիղ հանձնում, իսկ մեղավորը, չգիտես ինչու, ռուսներն են»,-ասում է Կարապետյանը:

Լրագրողը նրան հարց է տվել նաև այն մասին, թե արդյո՞ք Հայաստանը կարող է այլ ռազմական գործընկեր գտնել, ինչին ի պատասխան Արշակ Կարապետյանը նշել է. «Երբ ես պաշտպանության նախարար էի, հանդիպել եմ ՆԱՏՕ-ի ղեկավարներից մեկի հետ: Ես նրան հիշեցրի, որ հայկական զինված ուժերը մասնակցում են ալ յանսի մի շարք խաղաղապահ առաքելություններին, նման պայմաններում ինչո՞ւ է ռազմական դաշինքն օգնել Թուրքիային, որը Ադրբեջանի թիկունքին է եղել: Գիտե՞ք, թե նա ինձ ինչ պատասխանեց: Ասաց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է, ու նրա հետ «թարսվել» ոչ ոք չի ցանկանում: Ստացվում է՝ անհեթեթ վիճակ. մեր երկիրը փորձում է մերձենալ նրանց հետ, որոնք շատ թանկ են գնահատում մեր հակառակորդների հետ իրենց համակրանքները: Կարծում եմ՝ սա պարզ տրամաբանության սահմաններից դուրս է»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը շնորհակալ են ՀՀ-ին խաղաղապահ առաքելությունում հայ կանանց դերի համար Թրամփը գովել է Սիրիայի ղեկավար Ալ-Շաարային Սրբազան պայքարի երիտասարդներին բերման են ենթարկել ոստիկանություն Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային Քաղաքացիական պատերազմներն ավելի չնչին բաներից են սկսվել, քան պառլամենտում մի ողջ ժողովրդի հայհոյելը. քաղաքագետ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները «Այրվել է բենզինը»․ մանրամասներ՝ Արին Բերդի վառելիքի պահեստի ռեզերվուարի հրդեհից Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը Մարտունի և Վարդենիս համայնքներում տեղի են ունեցել հանդիպումներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետՌուսաստանը հեռակա կարգով ձերբակալել է ծագումով ադրբեջանցի վիդեոբլոգեր Հուսեյն Հասանովին Խաչանովը պատմել է Սպերցյանի հետ ընկերության մասին Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՄԱԿ-ը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման կողմերին Էստոնիայի ռազմածովային ուժերը փորձել են գրավել ռուսական անձնակազմով JAGUAR նավթային տանկերը, սակայն անհաջողության են մատնվել ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման 20 տարվա դադարից հետո Մետրոյում փոխարինվել են անվտանգության համակարգերը․ Ավինյան Հրապարակվել է Հայաստանի Մ-21 հավաքականի ընդլայնված հայտացուցակը Կասկածներ ունեմ, որ Փաշինյանը անձամբ է ներգրավված այդ կոռուպցիային․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված մեքենային Ամերիկյան կողմի հետ քննարկվում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնություններ. ԱԳՆ խոսնակ Վանաձորում փողոցի նոր վերանորոգվող հատվածում ի սպառ բացակայում է ջրահեռացման համակարգը․ ահազանգ բնակչից Թրամփը ճնշում է գործադրում ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա՝ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու համարԳերմանիայի կանցլերը խոստացել է ստեղծել Եվրոպայի ամենաուժեղ բանակը. BBC Զինծառայողի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էր Արցախը լուծարելու մասին հրամանագիրը անվավեր է․Սամվել Շահրամանյանը փաստաթուղթ է ստորագրել (տեսանյութ) Փաշինյանը այս անգամ էլ Հայրենական պատերազմի հաղթանակն է փորձում արժեզրկել (տեսանյութ) Մահացել է խորհրդային դիվանագետ Վիլլի Խշտոյանը Քոչարյանի՝ «թունդ ընդդիմադիր» լինելու քարոզի շնորհիվ է Փաշինյանը վերընտրվում. Նորայր Նորիկյան (տեսանյութ) Երևան-Երասխ ճանապարհին մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավորներ կան Համապատասխան քայլեր կձեռնարկվեն. ՀՖՖ-ն անդրադարձել է գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպին Արտակարգ իրավիճակում ենք, կարող ենք արթնանալ և հասկանալ, որ օպերայի շենքը չկա. Վիգեն Ավետիս (տեսանյութ) Արտակարգ դեպք. Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է Tesla-ի խորհուրդը քննարկում է Իլոն Մասկի նոր փոխհատուցման փաթեթըԿյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը Ուկրաինայի շուրջ կարգավորումն ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման գործընթացները անկախ են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին Գրանցվել են ուժգին կարկտահարություններ. Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ (տեսանյութ) ԱՄՆ-ում հայտարարել են Ուկրաինայի սահմանների նկատմամբ Թրամփի անտարբերության մասին Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրшվոր Լուլան պատրաստվում է հորդորել Պուտինին մեկնել Ստամբուլ և հանդիպել Զելենսկու հետՄարիամ Գևորգյանը նշանակվել է Բոլիվիայի Բազմազգ Պետությունում ՀՀ դեսպան Պենտագոնը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտության վտանգի մասինԹրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին
Ամենադիտված