ԱՄՆ–ն նման այցերի միջոցով փորձում է առավելագույնս ամրապնդվել Հայաստանում․ փորձագետ Դավիթթ Հարությունով
Լուսանկարներ
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի այցելությունները Հայաստան վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանությունները քաղաքական առումով իրենց առջև վերակողմնորոշվելու ռազմավարական խնդիր են դրել։ Այս մասին ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը։ Նրա խոսքով` այն պայմաններում, երբ ՀՀ իշխանությունները ցանկանում են քաղաքական ուղղվածությունը փոխել դեպի Արևմուտք, ԱՄՆ–ն նման այցերի միջոցով փորձում է առավելագույնս ամրապնդվել Հայաստանում՝ հաստատելով իր դիրքերը թե պետական, թե հասարակական հատվածներում, բարելավելով իր վարկանիշը հայ հասարակության մեջ։
