Լուկաշենկոն Մոնղոլիայի նախագահից ստացել է 2 ձի և նվիրել է 2 տրակտոր (լուսանկարներ)
Լուսանկարներ![Լուկաշենկոն Մոնղոլիայի նախագահից ստացել է 2 ձի և նվիրել է 2 տրակտոր (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/04-06-24/8efeefff3a97766ecdf1f98774245c5a.jpg&w=780)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մոնղոլական մշակույթի կենտրոնում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել իր մոնղոլ գործընկեր Ուխնաագին Խուրելսուխի հետ։ Նրանք փոխանակվել են նվերներով, գրում է Belta-ն։
Պետությունների ղեկավարները նետաձգությամբ են զբաղվել: Լուկաշենկոյի արձակած նետը թռել է ավելի քան 75 մետր։ Այնուհետև Խուրելսուխը Բելառուսի նախագահին երկու ձի է նվիրել։ Ի պատասխան՝ Լուկաշենկոն նրան բելառուսական արտադրության երկու տրակտոր է նվիրել։
Լուկաշենկոն ընդգծել է, որ այս «հատուկ տեխնիկան շատ օգտակար կլինի Մոնղոլիայի ընդարձակ տարածքներում»։
![](disc/04-06-24/ac1d591c0e0fd7ddffc2361b26c29c3a.jpg)
![](disc/04-06-24/6453025dbd37cbd68a2db5826bfb1590.jpg)
![](disc/04-06-24/a3ad058e57575ef9d02228f95e8c9e25.jpg)
![](banners/armflix.jpg)