Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում 49-ամյա տղամարդու են դանակահարել. 20-ամյա կասկածյալը որոնվում է ԱՄՆ-ն այլևս չի կարող լուծել աշխարհի բոլոր խնդիրները․ Ռուբիո (տեսանյութ) Անձավաբուժական կենտրոնը կմասնավորեցվի ՀՀ տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ խոսնակը պատասխանել է Ալիևին Մեկ օրում հայտնաբերվել է 10 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 18.6 մլրդ դրամ ֆինանսական մուտքեր․ հաստատվեց Պետգույքի կառավարման կոմիտեի 2024 թ. հաշվետվությունը Կառավարությունը 713.9 մլն դրամով կհամաֆինանսավորի համայնքների 33 սուբվենցիոն ծրագրեր Զոհված որդիների մորից 12 հազար դոլար վերցրած ու ոչինչ չարած մարդուն ՔԿ-ն չի կալանավորել․ փաստաբան ՈՒՂԻՂ. Մեկնարկում է ՊԵԿ նախագաի մամուլի ասուլիսը Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան Հայաստանը չի կարող որևէ երկրի գուբերնիա դառնալ․ Պապոյան (տեսանյութ) 

ՀՀ իշխանությանը հրահանգել են ժամանակավորապես դադարեցնել հակառուսական քայլերը. Աղաջանյան

Համաշխարհային Մամուլ

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանություններին Արևմուտքից, ամենայն հավանականությամբ, իջեցվել է հակառուսական գործունեությունը ժամանակավորապես զսպելու «հրահանգ», մինչև արևմուտքում իրավիճակի հստակեցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ հետևելով վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:

Հուլիսի առաջին օրերին ՌԴ–ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի օրակարգն ավելի հագեցած էր, քան նրա պաշտոնավարման ողջ ընթացքում: Հուլիսի 1-ին Հայաստանի դեսպանը եղել է Բելգորոդում Ուկրաինայի ԶՈւ–ի ավերված տան մոտ, միջտարածաշրջանային համագործակցության համաձայնագիր է ստորագրել Բելգորոդի մարզի հետ և ծաղիկներ դրել Բելգորոդի տաճարի հրապարակում գտնվող հավերժական կրակի մոտ: Իսկ հուլիսի 2-ին Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Կուրսկում զոհված մարտիկների հիշատակին և այցելել Կուրսկի ռուս-հայկական բարեկամության պուրակ, որտեղ եղևնի է տնկել: Գրեթե միաժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ժողովրդավարության հայկական համաժողովում, կասկած է հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի նպատակահարմարության վերաբերյալ:

Այս բոլոր իրադարձություններն Աղաջանյանը նույն շղթայի օղակ է համարում. նրա կարծիքով՝ Ռուսաստանի արձագանքից և պատասխան հարվածից խուսափելու համար են ժամանակավորապես դադարեցրել հակառուսական տրամադրությունների գեներացումն այստեղ: Դրանով էլ բացատրվում է մեր դեսպանի անսպասելի ակտիվությունը ՌԴ–ի նկատմամբ դաշնակցային վարքագծի առումով։

«Ես վստահ եմ` այս իշխանություններն այդ դրածո–բրածո ՀԿ–ների ղեկավարների և «մեկ անձ» կուսակցությունների միջոցով փորձում են ժողովրդի անունից հանդես գալ` իբր ժողովուրդը քնում–զարթնում, երազում է ԵՄ անդամ դառնալու մասին, սակայն կառավարության ղեկին նստած անձի խոսույթից մենք հասկանում ենք, որ նրանց հրահանգ է իջեցված այս պահին ռուսական կողմի գլխի տակ փափուկ բարձ դնել, որպեսզի չստեղծեն ներքաղաքական խնդիրներ, որոնք կարող են հանրային դժգոհության հերթական ազդակի դեր կատարել»,–ասաց նա։

Այդ «դադարը» կշարունակվի այնքան, մինչև ԱՄՆ–ի հենակետային պետություններ համարվող երկրներում` Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում ավարտվեն ընտրությունները։ Բացի դա, հավանական է, որ իշխանության հակառուսական հռետորաբանության «դադարը» կտևի ևս մի քանի ամիս` առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ–ում։ Այսինքն՝ մինչև նախագահության փոխանցումը հայաստանյան իշխանությունների վարքագծում փոփոխություններ չեն լինի։

Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում. Էդուարդ Շարմազանով

Միևնույն ժամանակ, Աղաջանյանը մատնանշեց այն փաստը, որ նույնիսկ Հայաստանի կառավարության հակառուսական և արևմտամետ ջանքերի վերսկսման դեպքում էլ, փաստ է` ԵՄ-ն բացարձակապես ոչ մի ցանկություն չունի քննարկելու ՀՀ-ի անդամակցությունը իրենց կառույցին: Դա չկա նույնիսկ 15 և ավելի տարի հերթում սպասող երկրների դեպքում, բավական է անդրադառնալ Վրաստանի, Մոլդովայի կամ նույն Ուկրաինայի օրինակին։

«ԵՄ–ն ցանկություն չունի շուկաները կրնկակոխ բացելու մեր արտադրանքի համար։ Մենք դա տեսել ենք թե՛ վրացական, թե՛ ուկրաինական արտադրանքի պարագայում։ Հայկական արտադրանքը նախկինում արդեն հայտնվել է եվրոպական շուկայում, սակայն դրա համար տարիներ են պահանջվել, և դա այն դեպքում, երբ Եվրոպան դրա կարիքն ուներ: Մեծ բարդությունով են իրենք իրենց դռները բացում և դա օգտագործում են ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական լծակ երկրների վրա ազդելու համար»,– հավելել է զրուցակիցը։

Աղաջանյանի կարծիքով` ներկայիս իշխանությունը թուլացնում է տնտեսությունը` ձգտելով ամեն գնով հայտնվել Արևմուտքի «թևի տակ»։ Ու այդ ճանապարհին 6 տարվա ընթացքում դարձել է արտահանողից վերաարտահանող երկիր։ Իսկ երկրում ուժեղացել է հիմնականում բանկային համակարգը և ծառայությունների ոլորտը։

«Այսինքն՝ Հայաստանը դառնում է սպասարկող պետություն։ Մենք պետք է հստակ գիտակցենք, թե ինչ է մեզ սպասվում, եթե շարունակենք գնալ արևմտյան վեկտորի ուղղությամբ»,–ընդգծել է արտակարգ և լիազոր դեսպանը։

Աղաջանյանի գնահատմամբ` ի տարբերություն Արևմուտքի ՝ Ռուսաստանը տնտեսական հարաբերությունները չի օգտագործում որպես փափուկ ուժի բաղադրիչ, և դա արդեն հասկացել են նաև ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրներում։

«Իսկ Հայաստանում իշխող ուժը կատարում է այն պարտավորությունը, որի համար բերվել է իշխանության, այն է՝ ամեն գնով շրջադարձ դեպի Արևմուտք։ Ընդ որում, Հայաստանը ռիսկի է դիմում` բաց թողնել այն հսկայական տնտեսական հնարավորությունները, որոնք մեզ տալիս է ԵԱՏՄ շուկան։ Դրան գումարվում են տնտեսական հարաբերությունները ՇՀԿ-ի և այլ բլոկների միջոցով»։

Սակայն Աղաջանյանը վստահ է, որ դեպի Արևմուտք շրջադարձի ֆոնին աղետալի փլուզումից հնարավոր կլինի խուսափել, և ոչ թե այն պատճառով, որ մեր իշխանությունները ուշքի կգան և կհասկանան, որ պետք է առաջնորդվել պետության և ազգի շահերով, այլ պարզապես աշխարհաքաղաքական զարգացումները կփոխեն իրավիճակը «շախմատային տախտակի» վրա և կդարձնեն ոչ ակտուալ դեպի Եվրոպա արագացված առաջընթացը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում 49-ամյա տղամարդու են դանակահարել. 20-ամյա կասկածյալը որոնվում էԱՄՆ-ն այլևս չի կարող լուծել աշխարհի բոլոր խնդիրները․ Ռուբիո (տեսանյութ) Թրամփը փոխել է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում․ BildՀայտնի է՝ ում է Իսրայելի ԱԳն մեղադրել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանության մեջ BYD-ն ընդլայնում է իր տիրապետությունը Եվրոպայում՝ ներկայացնելով էժանագին Dolphin Surf էլեկտրամեքենանԱնձավաբուժական կենտրոնը կմասնավորեցվի ՀՀ տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ խոսնակը պատասխանել է Ալիևին Մեկ օրում հայտնաբերվել է 10 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 18.6 մլրդ դրամ ֆինանսական մուտքեր․ հաստատվեց Պետգույքի կառավարման կոմիտեի 2024 թ. հաշվետվությունը Կառավարությունը 713.9 մլն դրամով կհամաֆինանսավորի համայնքների 33 սուբվենցիոն ծրագրեր Զոհված որդիների մորից 12 հազար դոլար վերցրած ու ոչինչ չարած մարդուն ՔԿ-ն չի կալանավորել․ փաստաբան Թրամփը երկակաի «խաղ է խաղում»․ Wall Street JournalՈՒՂԻՂ. Մեկնարկում է ՊԵԿ նախագաի մամուլի ասուլիսը Ռուս զինվորներին հրահանգել են գնդակահարել հանձնված ուկրաինացի զինվորներինՑանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպանԱՄՆ-ում Բայդենին «զոմբի» են անվանելԹրամփը խոսել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում սպիտակամորթների ցեղասպանության մասին․ Wall Street JournalՀայաստանը չի կարող որևէ երկրի գուբերնիա դառնալ․ Պապոյան (տեսանյութ)Դեսպան Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին Եթե այս օրենքն անցնի՝ կնշանակի ազգային պետության վախճան․ Լիաննա ԽաչատրյանԵվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել Հունգարիայի ֆինանսավորումըՈսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Սիրիայում 448 անձ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր. նրանց պետական տուրքը կվճարի ՀՀ կառավարությունըՊետգույքին կփոխանցվի Mercedes GLE քրոսովեր, որը որպես ապօրինի գույք բռնագանձվել է մասնավոր անձից․ MediaHub Մեծ Բրիտանիան Մավրիկիոսին կհանձնի Չագոս արշիպելագըԱՄՆ-ն չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային․ Ռուբիո (տեսանյութ) Արսեն Զախարյանը կարող է խաղալ «Ռեալ»-ի դեմ Ռուսաստանը դեռ պատրաստ չէ ավարտել պատերազմը․ ԶելենսկիՀայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել «2 ձայնն էլ որոշիչ է». ՔՊ-ն կուսակցական ընտրություններ կանցկացնի (տեսանյութ) Կիմ Չեն Ընը խոստացել է պատժել ԿԺԴՀ կործանիչի արձակման ժամանակ վթարի մեղավորներինԿառավարությունը աջակցության ծրագրեր է մշակում մեր կոնյակագործների համար. Պապոյան Բանակ զորակոչման տարիքը փոխվեց 27-ից 37 և ծառայությունից ազատվելու գինը փոխվեց․ ՊՆ (տեսանյութ) Հյուսիսային Կորեայում նոր Էսկադրային ականակրի՝ ջուրը իջնելու ժամանակ վթար է տեղի ունեցելԱՄՆ-ում կսկսեն հետաքննել, թե իրականում ով է ղեկավարել երկիրը Բայդենի փոխարեն84,5 մլն դրամ պետական բյուջեից կհատկացվի սնանկացած ԱՆԻՖ պետական ընկերությանը․ Yerevan.todayՀայտնի է դարձել Եվրոպայի լիգայի հաղթողըԹրամփը մերժել է Ուկրաինայում «անվերապահ» հրադադարի մասին ԵՄ առաջարկըՀայաստանը վարկով 100 մլն դոլարի ներդրում կանի տուրիզմի ոլորտում Թրամփը լրագրողին «հիմար» է անվանել ինքնաթիռի նվերի մասին հարցի պատճառովԱրա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել է Ռուսաստանում դեռահասներ են ձերբակալվել, ովքեր պատրաստվում էին հրկիզել ՊՆ շենքըՈւկրաինան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «սպիտակ գիրք» կներկայացնի․ Reuters Հայաստանը օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք կբերի. Երևանը կունենա 6 դիտակայան. ՍիմիդյանՌԴ զբոսաշրջիկների կրճատումը փոխհատուցվում է Մերձավոր Արևելքից եկողներով․ ՊապոյանՆոր մանրամասներ՝ Սուպեր Սաքոյի առողջական վիճակի մասինԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչները իրականացրել են պատմության մեջ ամենամեծ ավիահարվածըՀայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել Ի՞նչ է կատարվում կառավարությունում. Ցեղասպանության հուշահամալիր Լավրովի այցը հանվել է այցի օրակարգից․ օրվա մամուլ (տեսանյութ)
Ամենադիտված