Արդարադատության պալատում ավարտվել է Ստամբուլի կալանավորված քաղաքապետի հարցաքննությունը Սերդ սուտ էր, կեղծ… Անդրեն շարունակում է հուզիչ հրապարակումներ անել Կանադայի վարչապետը մտադիր է ցրել խորհրդարանը Թուրքիայում ցույցերը կարող են հանգեցնել Էրդողանի տապալմանը. արտաքին ուժերը կմիջամտեն վերջին պահին (տեսանյութ) Հարավաֆրիկյան ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել և պայթել (տեսանյութ) Շատ կարևոր է գալ այն սոցիալ-հոգեբանական վիճակին, որ քաղաքացիներն են ապրելու կանոնները սահմանում. վարչապետ Ստամբուլում ոստիկանները ցուցարարներին ցրում են՝ կիրառելով ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ (տեսանյութ) Սիմվոլիկ արվեստի հնագույն նմուշ հայտնաբերվել է Իսպանիայում Աբդուլլահ Գյուլ․ Ցավալի է, որ մենք հասել ենք այս գործընթացին․ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ նման սխալներ չպետք է արվեն. Ermenihaber.am Երևանցի ամուսինները Էջմիածնում գնել են ոսկյա զարդեր, որի դիմաց վճարել են 600 դոլարի կեղծ թղթադրամներ Լույս չի լինի Գիտնականները պարզել են, թե ինչ վտանգ է ներկայացնում հղիության ընթացքում ավելորդ ճարպային մթերքները 

Ինչպես պետք է լինի Փաշինյանի հեռացման իրական ճանապարհը․ քաղաքագետ

Աշխարհ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ներկայացրել է վարչապետ Փաշինյանի հեռացման իրական ճանապարհը․
 
 «Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման առաջին իսկ օրերից արձանագրել եմ, որ հարթակը պետք է դիտարկի հաղթանակի հասնելու բոլոր տարբերակները, այդ թվում՝ արտահերթ ընտրությունները:
 
 Արձանագրել եմ նաև, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գրեթե անհնար եմ համարում, այսպես ասած, բլիցկրիգային կամ հեղափոխական սցենարը, երբ փողոցը Փաշինյանին ստիպում է հրաժարական տալ կամ հասնում է իմպիչմենթի՝ ԱԺ-ի միջոցով: Կանխատեսումս իրականություն է դարձել. սա 2018-ից հետո ամենազանգվածային գործընթացն է, որը, սակայն համաժողովրդական շարժում դառնալու նվազ պոտենցիալ ունի:
 
 Ըստ այդմ, առաջարկել եմ կենտրոնանալ միջնաժամկետ պայքարի տակտիկայի վրա, որի պարագայում միանգամայն հնարավոր է Փաշինյանին ստիպել՝ գնալ արտահերթ ընտրությունների:
 Իմ առաջարկած սցենարում իմպիչմենթի գործընթացը, դրա ձախողման դեպքում՝ ընդդիմադիր պատգամավորական մանդատներից հրաժարումը, ոչ թե նպատակ են, այլ միջոց՝ ակտիվ փողոց գեներացնելու, մոտիվացնելու համար, դրա միջոցով՝ արտահերթ ընտրությունների հասնելու համար:
 Ընդդիմադիր պատգամավորական մանդատներից հրաժարումն ինքնին չի ենթադրում ԱԺ արձակում, բայց փաստացի ստեղծում է մի այնպիսի ինստիտուցիոնալ ճգնաժամ, որ այլ ելք չի թողնում Փաշինյանի համար, քան արտահերթ ընտրությունների գնալը:
 
 Իդեալական կլինի, եթե ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանը չզբաղեցնի վարչապետի ԺՊ-ի պաշտոնը(դա է ենթադրում հրաժարականի ինստիտուտը), բայց նույնիսկ հակառակ պարագայում՝ 2021-ի սցենարը կրկնվելու շանս չունի. Փաշինյանն ու ՔՊ-ն պարտվելու են:
 Այս սցենարի դեմ հանդես եկող մարդկանց փաստարկները հակաքաղաքական և հակագիտական են: Ահա, թե ինչու.
 
 Ակտիվ փողոցի պարագայում՝ վարչական ռեսուրսի արդյունավետությունը դառնում է նվազագույն, ինչի չի կարող փրկել վարկանիշային գահավիժում ապրող Փաշինյանին: Դրա վառ ապացույցը Երևանի ավագանու ընտրություններն են, որոնց արդյունքում ՔՊ-ն փաստացի պարտվել է, նույնիսկ այն պարագայում, երբ դեռ Արցախը հայաթափված չէր, չկար այս միակողմանի զիջումների գործընթացը:
 
 Աշխարհի որևէ երկրում չկա ընդդիմություն, հատկապես՝ խորհրդարանական մոդելում, որն իշխանության ձախողման պարագայում չպահանջի արտահերթ ընտրություններ: Եթե ընդդիմությունը հաշտ չէ արտահերթ ընտրությունների գաղափարի հետ, ապա հրաժարվում է կատարել իր քաղաքական առաքելությունը:
 
 Հայաստանում ստեղծված այսօրվա վիճակը շատ նման է Վրաստանի 2012-ի իրականությանը, երբ Բիձինա Իվանիշվիի ղեկավարած ընդդիմությունն ընտրություններում հաղթանակ տարավ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության նկատմամբ, որը քաղաքական մենթալիտետով շատ նման էր Փաշինյանի իշխանությանը:
 
 Եվ վերջապես, պատգամավորական մանդատներից հրաժարվելու ցանկություն չունեցող և Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրությունների գաղափարը մերժող ընդդիմությունն ի՞նչ է առաջարկում: Արդյո՞ք նրանք ապատիայի և հուսահատության ճիրաններում դատապարտված չեն թողնում հասարակությանը: Նրանց տրամաբանությամբ՝ եթե 2024- 25թթ-ին Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունենում, ապա ժողովուրդը պետք է դեմոտիվացվի, չմասնակցի ԱԺ 2026-ի ընտրություններին՝ նույն պատճառով, որովհետև դրանք անցկացվելու են Փաշինյանի իշխանության պարագայում: Սա ոչ միայն քաղաքական մոտեցում չէ, այլ մի մտածողություն է, որ դառնալու է Փաշինյանի հիմնական «դաշնակիցը»:
 
Մեր քաղաքական թիմն առաջին օրվանից աջակցել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, հետագա աջակցության մակարդակը համեմատելի է այն հանգամանքի հետ, թե հարթակի կողմից ինչքանով ընդունելի կլինի մեր քաղաքական ծրագիրը:
 
Ի վերջո, միայն արդյունավետ և փաստարկված ծրագրի պարագայում է հնարավոր Փաշինյանի հեռացումը, որին ձգտում ենք բոլորս»։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բայդենը գաղտնի թույլ է տվել ամերիկյան ընկերությանը շրջանցել պատժամիջոցներըԱրդարադատության պալատում ավարտվել է Ստամբուլի կալանավորված քաղաքապետի հարցաքննությունըՍերդ սուտ էր, կեղծ… Անդրեն շարունակում է հուզիչ հրապարակումներ անել Կանադայի վարչապետը մտադիր է ցրել խորհրդարանըԹուրքիայում ցույցերը կարող են հանգեցնել Էրդողանի տապալմանը. արտաքին ուժերը կմիջամտեն վերջին պահին (տեսանյութ) Հարավաֆրիկյան ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել և պայթել (տեսանյութ)Շատ կարևոր է գալ այն սոցիալ-հոգեբանական վիճակին, որ քաղաքացիներն են ապրելու կանոնները սահմանում. վարչապետ Ստամբուլում ոստիկանները ցուցարարներին ցրում են՝ կիրառելով ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ (տեսանյութ) Սիմվոլիկ արվեստի հնագույն նմուշ հայտնաբերվել է ԻսպանիայումԱբդուլլահ Գյուլ․ Ցավալի է, որ մենք հասել ենք այս գործընթացին․ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ նման սխալներ չպետք է արվեն. Ermenihaber.am Երևանցի ամուսինները Էջմիածնում գնել են ոսկյա զարդեր, որի դիմաց վճարել են 600 դոլարի կեղծ թղթադրամներ Լույս չի լինիԳիտնականները պարզել են, թե ինչ վտանգ է ներկայացնում հղիության ընթացքում ավելորդ ճարպային մթերքներըԳիտնականները առողջության համար օգտակար շոկոլադ են ստեղծելԴատարանը նման անգրագետ, կեղծ, ապօրինի որոշում կայացրել է ինչ-որ մարդկանց ազդեցության արդյունքում. Մանուկյանը՝ կալանքի որոշման մասին Արևմուտքն աստիճանաբար վերանայում է իր վերաբերմունքը ուկրաինական իրադարձությունների նկատմամբ. ՊուշկովՁեզ հարգալից պահեք. կորեագետը մեկ կարևոր խորհուրդ է տվել Հյուսիսային Կորեա այցելող զբոսաշրջիկներինԶապորոժիեի ԱԷԿ-ն արձագանքել է կայանի նկատմամբ վերահսկողության հնարավոր փոխանցման մասին հաղորդագրություններինԳիտնականները հեռավոր մոլորակների վրա կյանք փնտրելու նոր միջոց են գտելԳիտնականները պարզել են էլեկտրոնային ծխախոտի անսպասելի առավելությունը սովորականի նկատմամբCNN-ը Թրամփին մեղադրում է Ուկրաինային և ՆԱՏՕ-ին տրամադրվող օգնության մասին կեղծ տեղեկատվության մեջՌադայում հայտարարել են՝ Զելենսկին ստում է, թե պատրաստ չէ տարածքներ զիջելՍյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է ԱՄՆ-ի հարկային եկամուտները կարող են նվազել տասը տոկոսով. WPԿիևը համաձայնել է ընտրությունների գնալ, քանի որ փակուղի է մտել. ՌոգովՊՆ-ն հաստատում է հանցանքը՝ զորքերը հետ են քաշել հուշագրով, քրեական վարույթ չի նախաձեռնվել․ «Փաստինֆո» Մեզ համար առաջնայինը բոլոր արցախցիների միասնությունն է․ «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ» Դոլարը կարող է կորցնել իր դերը՝ որպես առաջատար համաշխարհային արժույթ. տնտեսագետԱրման Ծառուկյան․ Ես եմ տիտղոսի իսկական հավակնորդը եւ պատրաստ եմ ապացուցել դա Նիկոլը յալանչու նման քարտեզն առել, փողոցներն էր ընկել. Էդգար Ղազարյան (տեսանյութ) Լոռու մարզում ծառերի տապալվելու հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը` Հայաստանի ընտրանու դեմ պատասխան խաղի մասին Newsweek-ը պարզել է՝ Թրամփի որ քայլն է սարսափեցնում ԵվրոպայինՌուսաստանում ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման փոփոխություն են նկատելԼիբանանի նախագահը պահանջել է հետաքննել Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը «Դինամո Արենա» մարզադաշտի մոտ երթևեկությունը կսահմանափակվի Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպմանը Պրեմիերա. Ավո Ադամյան - «Երանի» Կամբոջայում գեղեցկության մրցույթի մասնակիցները զարմացրել են իրենց «տարօրինակ» գեղեցկությամբՉեխիայում երկրաշարժ է տեղի ունեցել Սոցցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն. ԱՍՀ նախարարությունը զգուշացնում է Ստամբուլի կալանավորված քաղաքապետը հերքում է ահաբեկիչների հետ բոլոր կապերըԿոչ եմ անում բոլոր արցախցիներին վաղը 14։00-ին հավաքվել ՔԿ-ի մոտ, այնտեղից կգնանք ՆԳՆ. Ռոման Երիցյան (տեսանյութ) Եվրոպայում կարծում են՝ Ղրիմն ու Դոնբասը կմնան ռուսական վերահսկողության տակՈրքա՞ն գումար է ծախսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա. Սուրեն Պարսյան Քաղաքագետն ասում է, որ Մակրոնին ուկրաինական ուրան է պետք Ռոտշիլդների համարԲացահայտված, բայց չլուծված. թիվ 76 դպրոցի սկանդալը շարունակվում է (տեսանյութ) Քրքրում ենք ինչ-որ խորհրդային քարտեզներ, որպեսզի գոնե որևէ չնչին արոտավայր մնա Հայաստանին. Ոսկանյան Գերմանիայում հայտարարել են ֆոն դեր Լյայենի կործանման մասին (տեսանյութ) Չնախատեսված կանգառ ունեցա Տանձուտում. Նիկոլ Փաշինյան Զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է. Վիրավորներ կան. Թաիլանդ
Ամենադիտված