Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է ․ ահազանգում է Արսեն Բաբայանը
Բլոգոսֆերա![Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է ․ ահազանգում է Արսեն Բաբայանը](/timthumb.php?src=disc/11-06-24/b9d2d7ebbf22c55af6888e27d16d2374.jpg&w=780)
Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը կրկին խափանվել է։ Արդեն երկու օր է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Հիշեցնեմ, որ այդ էլեկտրոնային համակարգն է պատահականության սկզբունքով որոշում, թե որ դատավորը պետք է քննի, օրինակ՝ կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը։
Պատճա՞ռը, կհարցնեք դուք․․․
Շատ պարզ է պատճառը․ նորից ուժգնացել են քաղաքական հետապնդումները և պրոգրեսիվ աճում է քաղբանտարկյալների թիվը»։
![](banners/armflix.jpg)