Սիրիան կամավորներ է հավաքում՝ Գոլանի բարձունքներում Իսրայելի դեմ մարտական գործողությունների համար
Մերձավոր Արևելք
Սիրիայի ազատագրման ազգային ճակատը հայտարարել է Իսրայելի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար կամավորների հավաքի մասին օկուպացված Գոլանի բարձունքներում. РИА Новости գործակալությանը հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ, ճակատի ղեկավար Քադրի Ջամիլը:
«Մենք կամավորներ ենք գրանցում և մարտական ստորաբաժանումներ ենք ձևավորում Գոլանի բարձունքներում պարտիզանական պատերազմ վարելու համար»,-ասել է Ջամիլը:
Նա հաստատել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կանաչ լույս է տվել Իսրայելի դեմ Գոլանի բարձունքներում սիրիացի պաղեստինցիների միջոցով ռազմական գործողություններ իրականցնելու համար:
Ջամիլը միաժամանակ խոստովանել է, որ Սիրիան այս պահին պատրաստ չէ Իսրայելի դեմ պատերազմ վարելուն և Սիրիայի վրա Իսրայելի ռազմա-օդային ուժերի կողմից իրականացրած հարձակումներին համաչափ պատասխան տալուն:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը