Սիրիացի ապստամբների հրամանատարը պոկել է թշնամու սիրտը և կերել այն. 18+ (տեսանյութ)
Մերձավոր Արևելք
Համացանցում հայտնվել է մի տեսահոլովակ, որում երևում է, թե ինչպես սիրիական ապստամբական խմբավորման հայտնի գրոհայիններից մեկը պոկում է կառավարական բանակի սպանված զինվորի կրծքից նրա սիրտը և լյարդը, այնուհետև ուտում է դրանք:
Կադրերում, որոնց իսկությունը դեռևս չի հաստատվել, երևում է ազդեցիկ դաշտային հրամանատար Աբու Սաքարը, ով ղեկավարում է «Օմար ալ Ֆարուքի ջոկատներ» խմբավորումը:
«Երդվում եմ Ալլահով, որ մենք ուտելու ենք ձեր սրտերն ու լյարդերը, Բաշարի շներ»,-հայտարարում է հրամանատարը՝ կանգնելով թշնամու դիակի վրա:
Սիրիայի ազատ բանակ ապստամբական խմբավորումն արդեն հայտարարել է, որ խստորեն դատապարտում է նման հանիբալիզմը. փոխանցում է CNN-ը:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը