«Յունիքոլ գրուպ» ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Մատենադարանի տեսքի պատճառով
Տնտեսություն
Օրերս քաղաքապետարանի վարչական հայտով ապամոնտաժվել են Սայաթ–Նովա ու Մաշտոցի փողոցների գովազդային հոլովակները, որոնք պատկանում էին «Յունիքոլ գրուպ» և «Նուշիկյան ասոցիացիա» ընկերություններին։ Քաղաքապետարանի բացատրականով՝ դա արվել է քաղաքի էսթետիկական տեսքը պահպանելու, հատկապես՝ «Մատենադարանի տեսքը պահպանելու համար», սակայն, այդ առնչությամբ «Յունիքոլ գրուպ» ընկերության սեփականատեր ու ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը «Հայացք» ակումբում այսպիսի մեկնաբանություն տվեց. «Մատենադարանի համար կարևորը ոչ թե շենքն է, կամ շենքի արտաքին տեսքը, այլև նրա պարունակությունը»։
Բանախոսն ասաց, որ չարժեր Մատենադարանի արտաքին էսթետիկայի համար երկու ընկերությունների տալ երեք հարյուր հազար դոլարի վնաս, ավելի լավ կլիներ այդ գումարը փոխանցեին հենց Մատենադարանին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում