Գազի գնի թանկացման շուրջ աղմուկն ուշացած է
Բլոգոսֆերա
Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս աղմուկը, որ հիմա բարձրացել է՝ կապված Ռուսաստանի կողմից գազի գնի հնարավոր բարձրացման հետ, ճիշտն ասած, ուշացած է: Աղմուկը պիտի բարձրացվեր 2004-ին, երբ Քոչարյանը, ռուսների ճնշման արդյունքում, 1.3 մետր շրջանագծով տարանցիկ գազամուղի փոխարեն համաձայնեց Իրան-Հայաստան գազամուղը կառուցել 700մմ տրամաչափով, իսկ այնուհետ, արդեն 2007-08 թվականներին, երբ նույն Քոչարյանը գազամուղը նվիրեց Մոսկվային՝ խորապես թքած ունենալով, որ էդ գազամուղը ոչ միայն այլընտրանք ա, այլև Հայաստանի սուվերենությունն ապահովող գործոններից մեկը: Իսկ, եթե էն ժամանակ չենք աղմկել, ապա հիմա արդեն անիմաստ ա:
Մեր էներգետիկ համակարգը վաղուց արդեն մեզ չի պատկանում ու, հետևաբար, երաժշտության պատվիրատուն մենք չենք: Իսկ իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը ռազմավարական գործընկեր փոխելն ա: Իսկ ես խիստ կասկածում եմ, թե Հայաստանն էս պահին դրա հնարավորությունն ունի»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան