ՀԱԿ–ը՝ ԲՀԿ-ի «Օրինաց երկի՞րն» է
Բլոգոսֆերա
Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես ՀԱԿ-ի մասին բան չէի գրում ու հիմա էլ չեմ ուզում վերագրել գրածս բոլորին, բայց այս ինչ եք անում? Ընկել եք հասարակությանը ինչ եք ներշնչում? Երկու օր է Ծառուկյան եք պահում՝ ԲՀԿ-ին հերթ չտալով, այն ԲՀԿ-ին , որին սկզբից մեղադրում էիք ժողովրդին թալանելու և մարտի 1-ի մեջ, հիմա ԲՀԿ-ի խոսնակից շուտ արձագանքում ու մեկնաբանում եք Ծառուկյանի ասածը: Հրանտ Տեր-Աբրահամյանը լուրջ վերլուծություն է անում, թե Ծառուկյանը բուֆեր է, ընդդիմություն է ուղղակի նա այդ մասին բարձրաձայն չի ասում, ու այնքան դրական բան է արել քաղաքական դաշտի համար , որ անգնահատելի է չնայած քաղաքական գործիչ չէ: Լեվոն Զուրաբյանը ասում է. Ծառուկյանն ընդդիմադիր է իր գործողություններով ու սենց շարունակ: ԻՆչ է արել Ծառուկյանը? ինչ բուֆեր? թե մի քանի ՛՛ընդդիմադիրի՛՛ փող է տվել դարձել է ընդդիմություն?
Լսեք՝ ԱՄՈԹ Է, այս ինչ եք անում?
Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Տիգրան Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին կանչեց, գրկեց, պաչեց, բավականին մաքուր հայերենով ասեց՝ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ: Դրել եք համոզում եք, թե բա Ծառուկյան ջան, դու ընդդիմություն ես, ուղղակի չգիտես դրա մասին: Ում եք խաբում? ինքներդ Ձեզ՝ հասարակ մարդկանց էլ Ձեր հետ: Դարձել եք ԲՀԿ-ի ՛՛Օրինաց Երկիրը՛՛ և եթե Օրինացը ՀՀԿ-ին գործընկեր է, Ձեզ նույնիսկ գործընկեր չեն ընկալում»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան