Հրանտ Բագրատյան.«Դա բացարձակ հիմարություն է»
Տնտեսություն
«Դա բացարձակ հիմարություն է»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ–ում քննարկված օրենսդրական փաթեթին՝ համաձայն որի Հայաստանի առաքելական եկեղեցուն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող արհեստանոցները դրանց զբաղեցրած ու հատկացված հողատարածքներն ազատվում են գույքահարկից և հողի հարկից: «Հայ եկեղեցին ինչքան շատ հող վերցնի, այնքան պետությունը կկորի, ինչը եղավ Արշակունիների օրոք»,– ասաց Բագրատյանը։ Լրագրողների այն հարցին թե ինչո՞վ է բացատրում, որ դրա բացասական ազդեցությունը հասկացավ նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հրանտ Բագրատյանը պատասխանեց՝ «Հովիկ Աբրահամյանը գուցե շատերից վատն է, բայց շատերից էլ լավն է»։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)