Տիգրան Մեծի չափազանց լուրջ քաղաքական քայլը
Բլոգոսֆերա
Հարութ Ուլոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Տիգրան Մեծի ռազմական հաղթանակներով հպարտանալուց առաջ՝ նախ նրա քաղաքական քայլերով ա պետք հպարտանալ, իսկ հետո սխալներից հետևություններ ա պետք անել: Միայն նրա ռազմական հաղթանակների մասին խոսելով՝ իրականությունը չես փոխի...
Օգտվելով աշխարհաքաղաքական բարենպաստ պայմաններից՝ Տիգրան Մեծին հաջողվեց գրավել հսկայական տերություն՝ հասնելով մինչև Եգիպտոս, բայց Հռոմի ներգործությամբ՝ պառակտումների շնորհիվ նա չկարողացավ դիմադրել ստեղծված իրավիճակին և ստիպված եղավ նահանջել: Երբ Տիգրան Մեծը Եգիպտոսի սահմանի մոտ պատերազմ էր տանում, հռոմեական զորքը հյուսիսում ներխուժել էր արդեն բուն Հայաստանի տարածք: ...
Վերջում, անկախությունը և Հայաստանի բուն տարածքը վերջնականապես չկորցնելու կանխազգացումից ելնելով, հետագա առճակատումներից խուսափելու նպատակով՝ Տիգրան Մեծը կատարեց չափազանց լուրջ քաղաքական քայլ՝ մենակ այցելեց հռոմեկան զորահրամանատար Պոմպեոսին և իր թագը դրեց Պոմպեոսի ոտքերի տակ: Այդ քայլը գնահատվեց վերջինիս կողմից, և Հայաստանը ոչ միայն պահպանեց իր բուն շրջանները, այլև Տիգրան Մեծը վերականգնեց իր «արքայից արքա» տիտղոսը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան