Իրանում ձերբակալվել է երեսուն մարդ
Իրան
ITAR-TASS լրատվական ծառայությունը, հղում անելով իրանական հեռուստաընկերություններին, հաղորդում է, որ այսօր Իրանի իշխանությունների կողմից ձերբակալվել է 30 մարդ, որոնք կասկածվում են մի շարք ֆինանսական հանցագործությունների մեջ։ Իրանի գլխավոր դատախազ Ղուլիամ Հուսեյն Մոհշենի Եժեյին հայտարարել է, որ մինչ օրս ձերբակալված 31 հանցագործներից բացի կան նաև հետախուզման մեջ գտնվողներ։ Ըստ նրա՝ սա կազմակերպված հանցավոր մեծ խումբ է և հանցագործների ընդհանուր թիվը 67–ն է, որոնք սերտ կապեր են ունեցել Իրանի իշխանությունների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Վերջինս հավելել է, որ հանցավոր խումբը հիմնականում բանկերից՝ այդ թվում Իրանի պետական բանկից, կեղծ փաստաթղթերով խոշոր չափերի վարկեր է վերցրել և այդ գումարներով անօրինական գործունեություն ծավալել։ Ընդհանուր հաշվով Իրանի իշխանությունները հայտարարել են, որ այս հանցավոր խմբավորման գործունեությունից պետությանը 2.6 միլիարդ դոլարի վնաս է պատճառվել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ