Ստեղծվել է անելանելի իրավիճակ. ՀՀԿ-ն փակում է բոլոր ծորակները
Բլոգոսֆերա
Համբարձում Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի տեսակ անիմաստ ա դարձել իշխանություններին քննադատելը: Միևնույնն ա էդ քննադատությունը էական ազդեցություն չի ունենում ընտրական գործընթացի վրա, որովհետև ՀՀԿ-ն ինչքան ուզում ա, էնքան էլ խփում ա: Դա նաև չի ազդում որոշումների ընդունման վրա, որովհետև երբ տղերքը «ընտրվելու» պրոբլեմ չունեն ինչո՞ւ պետք ա հասարակության կարծիքը հաշվի առնեն:
Տպավորություն ունեմ, որ բառերը ավարտվել, սպառվել են: Հինգ տարվա ընթացքում ՀԱԿ-ը լինելով հիմնական ընդիմադիր ուժը, իշխանությանը հակակշռող և զսպող բևեռը կարծես թե ամեն ինչ ասեց, բացատրեց հանցագործ բուրգի ամբողջ մեխանիզմը, բայց դա չհանգեցրեց իշխանափոխության: Նույնիսկ երկու նոր տերմինով ասած ոչ իշխանական հեռուստաալիքների առկայությունը, որոնք ըստ Սերժի «գաղջ» մթնոլորտ են սետեղծում չհանգեցրեց իշխանափոխության կամ գոնե իշխանության բարեփոխմանը: Այսինքն մեդիայի ու խոսքի դերն է ընկել, գրեթե զրոյացել:
Բայց չէ որ ընդդիմության հիմնական զենքը, պայքարի գործիքը խոսքն է: Չգիտեմ, թե ի՞նչ ա պետք անել: Գուցե գործե՞լ: Բայց ինչպես գործել, երբ գործելու լծակներ չունի ընդդիմությունը, իսկ ցանկացած առաջարկություն, օրինագիծ մերժվում է իշխանության կողմից, իսկ լավագույն դեպքում գաղափարը գողանում են և աղճատվախ, խեղաթյուրած ձևով իրագործում, ինչպես Բագրատյանի մի քանի առաջարկությունների դեպքում է եղել: ՀՀԿ-ն բոլորի կրանթները փակում է: Մի տեսակ անելանելի և պայթունավտանգ իրավիճակ ա ստեղծվել»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան