«Ինձ համար ՀՀՇ-ն պատմություն է»
Բլոգոսֆերա
Հարություն Մկրտչյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«ՉԻ կարելի պատմությունը մի րոպեում, հանուն ամբիցաների թաղել գետնին: Գիտեմ, շատերին դուր չի գա այն, ինչը հիմա կշարադրեմ ստորև
Խոսքս ՀՀՇ-ի մասին է: Ես ինձ ահավոր վատ եմ զգացել, երբ լսել եմ, որ ՀՀՇ-ն փակվում է: Չեմ թաքցնի, ես միշտ սիրել եմ ՀՀՇ-ն, բայց ոչ թե ՀՀՇ-ի տականքներին, որոնք շատ շատ են եղել, այլ ես սիրել եմ ու սիրում եմ դասական ՀՀՇ-ն:
Իմ համար ՀՀՇ-ն Կարապետ Ռուբինյանն է: Թող Հայաստանի քաղաքական գործիչների գոնե 10 տոկոսը ունենան Կարապետ Ռուբինյան մարդու արժեքը, խելքը, համեստությունը, վաստակը:
Իմ համար ՀՀՇ-ն Հովհաննես Իգիթյանն է: Իմ համար ՀՀՇ-ն Ալիկ Արզումանյանն է:
Արարատ Զուրաբյանի մասին ոչ մի կարծիք չունեմ, ասում են բիզնեոսով է զբաղվում:
Իմ համար ՀՀՇ-ն երջանկահիշատակ Էդվարդ Եգորյանն է: Իմ համար ՀՀՇ-ն 88ի շարժումն է, անկախության կերտողը: Իմ համար ՀՀՇ-ն պատմություն է:
Կուզեի, որ ՀՀՇ-ի նախաձեռնությանը միանար նաև իմ կողմից հարգված Դավիթ Շահնազարյանը:
Հիմա շատերը, հատկապես ավագները, կսկսեն ինձ ասել, բա դրանք սրիկաներ են, էս են են, ոչ մի կարծիք ձեր հետ չեմ կիսում իմ ընկերներ, որովհետև ես ունեմ համակրանք այդ կուսակցության նկատմամբ:
Իսկ հիմա, մեր պատմությունը քանդել են, և թաղել են:
Մի խոսքով, ես կուզեմ ՀՀՇ-ն վերականգնվի, որովհետև մենք վաղը չենք կարող պատասխանել մի հարցի.
«Իսկ որտեղ է այն ուժը, որը կերտել է Հայաստանի անկախությունը»:
Մի բան էլ չմոռանանք, այսօրվա քաղաքական գործիչներից շատերը ՀՀՇ-ականներ են եղել:»


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան