Ինչպես ու որքան են թանկացել որոշ մթերքներ վերջին 4 տարվա ընթացքում
Բլոգոսֆերա
Կոնստանտին Տեր-Նաքալյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Շարունակելով թանկացման թեման, եկեք ևս մեկ անգամ խոսենք կոնկրետ թվերով ու տեսնենք, թե ինչպե՞ս ու որքա՞ն են թանկացել հիմնական և որոշ այլ մթերքները՝ վերջին 4 տարիների ընթացքում:
1․ Կարագ - 1 տուփի գինը 460 դրամից հասել է 780 դրամ
2. Շաքարավազ - 1 կիլոգրամը 260 դրամից հասել է 490 դրամ (Քրիստոսից հետո երկրորդ պատգամավորին հատուկ շնորհակալություն դրա համար)
3. Տավարի միս - 1 կիլոգրամը 1200 դրամից դարձավ 2400 դրամ
4. Մածուն - 0.5 լիտրը 160 դրամ էր, իսկ դարձավ 240
Եվ այլն․․․
Այս թանկացումը արվում էր աստիճանաբար և ոչ մեծ գնային թռիչքներով, բայց չարս տարվա կտրվածքով մենք ունենք մի իրականություն, որտեղ բոլոր հիմնական մթերքները մոտ երկու անգամ թանկաացել են, մինչդեռ եկամուտները մնացել են նույն մակարդակի վրա, եթե չասեմ, որ իջել են:
Ու էսքանով հանդերձ, հարց մեր սրիկաներին․ ի՞նչ տնտեսական աճի մասին եք հորջորջում տարեցտարի, եթե ժողովրդի կենսամակարդակը ընկել է անգամներով ու հիմա՝ էս նոր թանկացումներից հետո էլի կընկնի անգամներով:
Հ․Գ․ Քանի որ սրանց զգալի մասը սարից է իջել, ապա չգիտի, որ սոված ժողովրդին ոչ ինչ որ խարիզմատիկ լիդերներ են պետք, ոչ էլ կարող է կանգնեցնել արտաքին թշնամու ֆակտորը, եթե դանակը հասավ ոսկորին, ապա ամենանիհիլիստական ուժն էլ կարող է հրահրել հեղափոխություն՝ ասպարեզ նետելով «Հողը՝ գյուղացուն», «Մահ՝ էքսպլուատատորներին», «Կեցցե սոցիալական հավասարությունը», «Թալանիր թալանվածը» լոզունգները և այդ ժամանակ չեն փրկի ոչ հաստավիզ ախռաննիկները, ոչ էլ իրավապահ մարմինները, որովհետև համ ալիքը անկասելի կլինի, համ էլ նույն իրավապահներն էլ՝ լինելով ժողովրդի մաս, սովածացած կլինեն»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան