Երկար կյանք տուր Հայրապետին․ քաղաքացիները դատարանի բակում դիմավորեցին Գարեգին Բ-ին Դատարանում մեկնարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործի քննությունը Սեպտեմբերի 1-ից Դիլիջանում աշակերտներն ու ուսանողները տրանսպորտից անվճար կօգտվեն Հարց եմ ուղղում Նիկոլ Փաշինյանին և գլխավոր դատախազին. քաղաքացի Սա ստորություն ու նվաստացման տեսարաններ են. Աննա Մկրտչյան Հայի ողնաշարը չե՛ն կոտրի․ Կաթողիկոսին չե՞ն դատի Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան ստորագրել են փոխադարձ պաշտպանության համաձայնագիր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմը կոչ է անում հարգել Եկեղեցու ինքնավարությունը Ուզում են հասնել Վեհափառին․ ճնշումները կշարունակվեն․ Հրայր սարկավագ ՀՀ քննչական կոմիտեում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել ԱԺ-ում պատգամավոր Հարություն Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել է 

Մեր սպասումի բարակած թելը....

Բլոգոսֆերա

ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՈՒ կանգնած ենք ահա ապագայի հանդեպ

Զարմանալի՛ թեթև, զարմանալի՛ անդեմ։
Ե. Չարենց

Բառերն ապրում են, նրանք հիշողություն ունեն, գույն ու կենսագրություն։ Որոշները երկար են ապրում, որոշները՝ կարճ ու չպահանջված, որոշները՝ տեղին ու ստույգ։ Բառերը կարող են նաև ձմեռային, ցուրտ գիշերվա սառույցի պես դաղել, կամ՝ խաղաղեցնել ինչպես մայիսյան վաղորդայնի ցողը։ Որոշ բառերի բախտը չի բերում. կենսագրության ու աշխարհագրության բերումով նրանք կարող են նաև արժեզրկվել, նույնիսկ ոտնատակ ընկնել։ Գուցեև մխիթարենք մեզ էլ, բառերին էլ, ասելով՝ թե մեր օրերում ի՛նչը չի արժեզրկվել, բայց ընդամենը...

Արժեզրկված բառ-գաղափարների առաջնորդը ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ բառն է, ականջներիս այդքան մոտիկ, նյարդայնացնելու չափ մոտիկ ու մեր իրականությունից անհասորեն ու ցավալիորեն հեռու, մեկընդմիշտ հեռու....

Մեր քաղաքական իրականությանը, հատկապես ընդդիմադիր դաշտում խաղացող ուժերին ամենից շատ միասնականությունն է պակասում։ Այս մասին խոսում են և գիտեն բոլորը. առանց խելքի ճիգի էլ հասկանալի է։ Վերջին ընտրություններին իրենց ընդդիմադիր համարող ուժերին հենց այս անունակության համար էլ պատժեց ընտրողը։ Որոշները նույնիսկ գիտակցված գնացին ձախողման՝ միասին լինելու իմունիտետի բացակայությամբ, իրենք իրենց հաղթահարել չկարողանալու, քաղաքական էգոիզմի կամ թվացյալ ու սպառված «պրագմատիզմի» արդյունքում ապահովելով սեփական պարտությունը։

Մեր անկախության այս 20-22 տարիներին ընդդիմության միասնականության առանձնապես հաջողված նախադեպ դժվարանում եմ հիշել, թերևս ֆորմալ իմաստով 1996-ին, երբ ընդդիմության միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն էր։

Միասնականության մասին զրույցներն ու ձգտումներն առայժմ Չարենցի՝ այլևս իբրև բոլոր ժամանակների համար խարան հնչող պատգամից անդին չեն անցել:

Ցավալին ու մաշեցնողն էլ այն է, որ գրեթե բոլորը գիտակցում են միասնականության անխուսափելիությունը ու շարունակում իրենցից դուրս տեսնել չմիավորվելու, չհասկացվելու, չհաջողելու կամ պարզապես ձախողվելու պատճառը։ Իսկ արդյունքում տարբեր քաղաքական ուժերի ու քաղաքացիական շարժումների մեջ մաշվում ու օգտակարության ցածր գործակցով արժեզրկվում են մարդիկ, անհատականություններ, առաջնորդներ, որոնք միասին լինելու պարագայում, իրենց նվիրումի ու կարողունակության բերումով կծառայեին Հայաստան պետությանը, մեզ՝ ժողովրդին։ Ու մաշվում է երկիրը, մաշվում ենք բոլորս, մաշվում է մեր բզկտված համբերությունը։

Անցնող շաբաթ ազգովի Շուշիի ազատագրման օրն էինք նշում՝ մեր անհորիզոն ու ունայն իրականության մեջ մեզ միավորող թերևս միակ շոշափելի հաղթանակը։

Հաղթանակի շքերթի ու ծնծղանարի ձայնը չմարած, Ազատության հրապարակում իրենց արժանապատվությունն էին որոնում այդ նույն հաղթանակի հերոսները, ազատամարտի մասնակիցները. նրանք ժամանակից շուտ ծերացած են, կքված մեջքերով, դեմքներին աներազ ու լեղի կյանքի կնիք, հնամաշ շապիկներին՝ մեր «հավաքական» գոյամարտը փաստող մեդալներ։ Նրանց ուզածը հաղթանակի փառք չէ, ոչ մանդատ և ոչ էլ պաշտոն, ընդամենը՝ շիտակ մեջքով գոյություն, ընտանիք պահելու հայ տղամարդու հնարավորություն։

Իսկ մինչ այդ, հայ ժողովրդի հավաքական ուժի մասին մտածելով ու երկրի անստույգ ընթացքը խմբագրելու համոզումով, ինքն իր հետ ու մենակ, Գյումրիից ճանապարհ է ընկել Նախախորհրդարանը։

Ճիշտ այս օրերին, դարձյալ հայ ժողովրդի հավաքական ուժի մասին մտածելով, իր վերածնունդն է հայտարարել ՀՀ առաջին նախագահի կողմից «գեղի կլուբ» պիտակված, բայց հաստատ ժամանակին այդ նույն նախագահի համար լուծումներ, ելքեր ու իշխանություն ապահոված Հայոց համազգային շարժումը։

Դարձյալ հայ ժողովրդի հավաքական ուժի մասին մտածելով ու ինչ անելու որոնումներում այս օրերին վերկուսակցական կլոր սեղանի է հրավիրում Րաֆֆի Հովհաննիսյանը։

Դարձյալ հայ ժողովրդի հավաքական ուժի մասին մտածելով, էլի այս օրերին սեփական բացթողումները վերատեսության ենթարկելու խոստում է տալիս Դաշնակցությունը։

Ու դարձյալ այս օրերին, հայ ժողովրդի հավաքական ուժի, այս պարագայում նաև «օգուտի» մասին մտածելով, որոշների համար ուշացած խոստովանություն է անում Ծառուկյանը, նույնն է թե ԲՀԿ-ն.«Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել»։

Երևի էլի այս մտածումով է նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցում մայիսի 14-ին միասնական աղոթքի հրավիրում ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն։ Ու մինչ հայ քաղաքական ու տնտեսական (որ նույնն է) խայտաբղետ վերնախավն աղոթում է՝ հաստատ պարկեշտության, միասնականության ու բարոյականության սեփական և ոչ երբեք Սուրբ Գրքի ընկալումների ու բանաձևի շրջանակում, «աղոթքի եկած ժողովուրդը» սպասում է վերնախավի հեռանալուն։ Ու նա ոչ թե եկեղեցու խորանին կամ Տիրոջը մոտ լինելու սպասումով է, այլ տերերի թողած սեղանին հարձակվելու։
Մինչ մենք բոլորս՝ պատմությունից դաս չառնելով, մեր տկար ու կարճ իմաստնությամբ ազգովի մտածում ենք, մտածում, մաշվում է երկիրը... բարակում սպասումի թելը։

Եվ որքան էլ արժեզրկված, այնուամենայնիվ միասնականության հանրային ու քաղաքական պատվերը կա, չի կարող չլինել այն պարզ ճշմարտությամբ, որ իրավունք չունենք սպանելու ըղձական երկրի ու հայրենիքի հեռանկարը։

Իսկ այս կորուստների ու սպասումի դադարի մեջ շատ դժվար է ասել, թե ու՞մ, ո՞ր քաղաքական ուժին կհաջողվի բովանդակային, բարոյական ու քաղաքական արժեքների ու խնդիրների շուրջ միասնական օրակարգ ձևավորել, նախագծել դրանց իրականացման ճանապարհը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկար կյանք տուր Հայրապետին․ քաղաքացիները դատարանի բակում դիմավորեցին Գարեգին Բ-ին Դատարանում մեկնարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործի քննությունըՂրիմում հայտարարվել է հրթիռային վտանգՍեպտեմբերի 1-ից Դիլիջանում աշակերտներն ու ուսանողները տրանսպորտից անվճար կօգտվեն Սեուտայում մնում է ավելի քան 1300 անչափահաս միգրանտՀարց եմ ուղղում Նիկոլ Փաշինյանին և գլխավոր դատախազին. քաղաքացի Սա ստորություն ու նվաստացման տեսարաններ են. Աննա ՄկրտչյանՀայի ողնաշարը չե՛ն կոտրի․ Կաթողիկոսին չե՞ն դատիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվԹուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան ստորագրել են փոխադարձ պաշտպանության համաձայնագիրՄեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմը կոչ է անում հարգել Եկեղեցու ինքնավարությունը Ուզում են հասնել Վեհափառին․ ճնշումները կշարունակվեն․ Հրայր սարկավագՍերգեյ Սեմակը հայտարարել է, որ չի հասկանում Fan ID-ի ներդրման պատճառներըՀՀ քննչական կոմիտեում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել ԱԺ-ում պատգամավոր Հարություն Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել էՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է․ ներկայացվել է միջազգային իրավիճակը Ողբերգական վթար Երևանում․ Գայի պողոտայում մեքենաներ են բախվել, մեկ այլ մեքենայի վրա էլ ցուցանակ է ընկել. վարորդը մահացել էADC. ԱՄՆ զենքի պաշարները հասել են չափազանց ցածր մակարդակի Իրանի հետ հակամարտության ֆոնինՈՒՂԻՂ․ Ամենայն հայոց կաթողիկոսը կանչվել է դատարան. ապօրինի քրեական հետապնդման շուրջ նոր զարգացումներ«Հոգևորականին ավազանի անունով կոչելը բարոյական սնանկության ամենացայտուն դրսևորումներից է». Տեր ԵսայիՍերբիայի խորհրդարանի նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբԻրանը թույլ չի տա բացել դեպի Հորմուզ երկրորդ երթուղին, ասել է Ռեզաին4 խաղ, 0 հաղթանակ Հայաստանի հետ․ Ջոն վան՛տ Սխիպը նոր ազգային թիմ է ստանձնել13 անձի դեմ քրեական հետապնդում՝ ՔՊ-ի քարոզչությանը խոչընդոտելու գործովԱկնհայտ է՝ սպառնալիք էր․ Ալեքսանյանը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին Պուտինը և ԱՄԷ-ի նախագահը քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը«Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքները չեն արտադրվի«Բամբու» բար-ռեստորանից սնվելուց հետո 3 անձ տեղափոխվել է հիվանդանոցAl Arabiya. Հութիները հրթիռներ են արձակել Մարիբում գտնվող փախստականների ճամբարի վրաՀորդառատ անձրև, կարկուտ և ուժեղ քամի․ եղանակը կտրուկ կփոխվի Տիեզերական աղբը հարվածել է Լուսնին․ նոր խառնարան է առաջացելՓաշինյան․ Երբ ասում էին՝ Հայաստանն անհրաժեշտ չէ ոչ մեկին, մենք սկսեցինք գործելՏեր Մուշե քահանա Ենգիբարյան․ «Քննության է դրված ոչ միայն Կաթողիկոսի գործը, այլև Հայաստանի արդարադատությունը»Հայաստանի դեսպանը MIT-ի ղեկավարության հետ քննարկել է «Ակադեմիական քաղաք» նախագծի համագործակցության հնարավորություններըԱվստրալիան պլանավորում է ԱՄՆ-ից 500 միլիոն դոլարի արժողությամբ հրթիռներ գնել իր ռազմաօդային ուժերի համարԳևորգ Պապոյանը քննարկել է Համաշխարհային բանկի հետ զբոսաշրջային ծրագրի ընթացքըԾիծեռնակաբերդը մզկիթ էիք դարձրել՝ դուք մի խոսեք նախընտրական քարոզարշավի մասինՍևաստոպոլում խոստացել են վառելիքի ազատ վաճառք սկսել մի շարք բենզալցակայաններում Բացի ընդդիմությունից՝ կա մի սուբյեկտ, որ չի ճանաչում 29.743 քառ. կմ-ը. դա ՌԴ-ն է՝ ի դեմս ՀԱՊԿ-իԲացահայտվել են Գերմանիայի օդանավակայանում անօդաչուի հետ կապված միջադեպի մանրամասներըՌուսաստանի բանակը «Իսկանդերով» հարվածել է ուկրաինական գնացքինՉինաստանում մեկնաբանել են ԱՄՆ-ի նոր միջուկային ռազմավարությունըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումԱյն, ինչ որ այսօր տեղի կունենա Վաղարշապատաում հավասար է 37-ին խեղդամահ անելուն. Գեղամ ՄանուկյանԱնա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբPolitico. Մերցի դաշնակիցները ավելի ու ավելի են քննարկում նրա հնարավոր հրաժարականը աշնանըՏիգրան Արզաքանցյանը ծննդյան օրվա առթիվ շնորհակալական ուղերձ է հրապարակել Ես հորս դիահերձարաններում եմ փնտրել, և դուք ասում եք՝ էդ տուրբոգեներատորն ավելի կարևո՞ր է ԼՂ-ի համարՊատրա՞ստ եք ԵԱՏՄ-ից դուրս գալ, ավելի լավ տե՞ղ եք գտել. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) Արցախը չկա, Ադրբեջանի զորքը ՀՀ-ում է, Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի շահերը
Ամենադիտված