Պարադոքս. Վարչապետի համար գազի թանկացումը միակ «փրկարար օղակն» է
Բլոգոսֆերա
Կարեն Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դեռ 2008 թվականի ընտրություններից առաջ ՀՀԿ-ի կողմից անընդհատ հնչեցվող «Առաջ Հայաստան» կարգախոսի չիրականացումը, դրանից հետո «Ավելի լավ Հայաստան»-ը իշխանությունները բացատրեցին համաշխարհային տնտեսական ճգնաժամի պարագայով և դրանից բխող հետևանքներով: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամեն անգամ կարգախոսները հնչեցնելուց հետո հանրապետականները միշտ մի արդարացում գտնում են այդ կարգախոսները կյանքի չկոչելու համար:
Սակայն այստեղ կա մի վերապահում՝ հանրապետականները այդ կարգախոսները հնչեցնելուց հաշվի չէին առնում, որ գազը թանկանալու է, չէ՞ որ բոլորից լավ իրենք էին տեղյակ…, քանզի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հենց իրենց կողմից է նշանակված: Ես չեմ կարծում, որ կգտնվի մեկը, ում մոտ կարող է կասկած առաջանա, որ ՀՀ կառավարությունը դեռ մինչև ԱԺ ընտրությունները տեղյակ չէր, որ գազը թանկանալու է:
Հ.Գ Հարգելի Տիգրան Սարգսյանը այժմ բոլորից լավ է պատկերացնում, թե մի քանի ամիս հետո՝ 2014 թվականի բյուջեի հաստատման ժամանակ, ԱԺ-ում ինչ «լացակումած» ճառ է ասելու, օրինակ այս ոճով՝ «արտահանվող ապրանքների մրցունակության կարևորագույն կողմերից մեկը այդ ապրանքի գինն է, իսկ եթե գինը բարձրանում է, ապա ինչպե՞ս ապահովել այդ մրցունակությունն ու արտահանումը, իսկ դրանից էլ արդեն բխում են ՊԵԿ-ի մասով շատ քիչ հավաքագրած գումարները»:
Այնպես որ, հարգելի ընթերցող, Ապահով Հայաստանը ինչպես կար ուտոպիա, այնպես էլ շարունակելու է մնալ (բայց արդեն ունենալով իր արդարացման պատճառները»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան