Նոր Կառավարությունից սպասվող առաջին վտանգը
Բլոգոսֆերա
Սասուն Մանուկյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հաջորդ շաբաթ կառավարությունը ԱԺ է ներկայացնելու առաջիկա տարիների զարգացման ծրագիրը: Անշուշտ, գեղեցիկ ու փափեթավորված գրեթե ստատուսավորված դրույթների պակաս չի լինի: Անկասկած, ճնշող մեծամասնությամբ էլ նախագիծը կընդունվի: Սրանք ակնհայտ ճշմարտություններ են ու հարկ էլ չէր լինի այս մասին խոսել, եթե չլիներ հին ու գրեթե նույն կազմով նոր կառավարության նախորդ ծրագրի դառ փորձը: Անգամ վախենում ես եթե նախորդ ծրագրի օրինակով որպես նպատակ այս անգամ ևս հռչակվի աղքատության նվազեցման դրույթը:
Հետադարձ հայացքով հիմա արձանագրում ենք, որ ոչ միայն չի նվազել այլ նաև կրկնապատկվել է, ասվել էր բարձացնել կենսամակարդակը մեղմ ասած էլ ինջնելու տեղ չի մնացել, այլ բազում այդ թվում աշխատավարձերի ու սոցիալական վճարների բարձրացման մասին էլ իմաստ չկա բան ասելու: Կարճ՝ բոլորիս հայտնի է թե ինչ է ասվել ու ինչ ունենք: Հիմա մտածում եմ, ոնց անենք որ բնակչության սոցիալական ապահովության, արտագաղթի, ծառայությունների ու ապրանքների գների մասին դրույթ չգրեն, թե չէ վախենամ մինչև հաջորդ նոր ծրագրի ժամանակը գա ժողովուրդից ու պետությունից բան չմնա»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան