Ինչու ՄԻՊ աշխատակիցներին թույլ չի տրվել հանդիպել զինվորի սպանության համար ձերբակալված կասկածյալի հետ
Բլոգոսֆերա
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը ելնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ և կառուցողական համագործխակցության սկզբունքից հայտնում է, որ ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներին 16.05.2012թ. թույլ չի տրվել հանդիպել ձերբակալված կասկածյալի հետ, քանի որ վերջիններս չեն ներակայցրել «Մարդու իրավունքենրի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ կետով սահմանված գրավոր որոշումը:
ՄԻՊ իր հայտարարության մեջ նշում է օրենքի այն նորմը, ըստ որի բացառապես պաշտպանի գրավոր որոշմամբ ՄԻՊ-ի աշխատակազմի աշխատակիցները կամ փորձագետների խորհրդի անդամները կարող են լիազորություն ստանալ մուտք գործելու զորամիավորումներ: Նշվածից պարզ է դառնում, որ օրենքը անարգել զորամիավորումներ մուտք գործելու իրավունքը սահմանված է բացառապես մարդու իրավունքների պաշտպանի, այսինքն՝ կոնկրետ անձի համար: Մնացած դեպքերում պարտադիր կերպով անհրաժեշտ համարելով այդ նույն անձի՝ պաշտպանի գրավոր որոշումը:
Եվս մեկ անգամ փաստելով ՄԻՊ հետ համագործակցության կարևորությունը ՀՀ պաշտպանության նախարարությունը ակնկալում է օրենքի որոշակի դորւյնթերի միատեսակ մենկաբանման ու կիրառման շուրջ քննարկումներ կազմակերպումը և ըստ անհրաժեշտության վերանայումը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան