Հենց հիմա Արցախի պաշտպանական հատվածներից մեկում հակառակորդը կրակ է բացել
Բլոգոսֆերա
«Մեզ գրել է ՖԲ օգտատեր Ani Manukyan-ը.
Այն ժամանակ երբ այստեղ ոմանք զինվորի մահից կինո են սարքել, ու ազգի լավագույն ընտրանուն իրար դեմ հանել չեն հասկանում թե ինչ են արել: Հենց հիմա Արցախի պաշտպանության հատվածներից մեկում հակառակորդը կրակ է բացել մեր տղաների վրա, ասում են շատ ուժեղ հրետակոծություն է»:
Անին նաև ասաց, որ այս տեղեկությունը հավաստի է քանի որ այդ զորամասում որպես սպա ծառայում է իր եղբայրը. «Մայրս հեռախոսով էր խոսում հետը, հանկարծ անջատեց: Հետո մի քանի անգամ զանգեցինք, վերցրեց ու ասեց՝ «Մամ ջան, պերեստրելկայա սկսել պոստերում, ես գնամ-տեսնեմ՝ տղերքը ոնց են, չանհանգստանաք»: Մի քանի ժամ ա տեղեկություն չունենք, Աստված տա բան չլինի ոչ մեկի հետ»-ասաց Անին»:
Գրառումը՝ «Մեր բանակ» ֆեյսբուքյան էջից։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան