«Տաշիր 2013». հայ իրականության պարզ արտացոլումը
Բլոգոսֆերա
Լիդուլ Կան անվամբ օգտատերն իր ֆեյսբուքյան էջում գրել է (առանց խմբագրման).
«Տաշիր 2013: Հայ իրականության պարզ արտացոլումը: Այսպիսի մրցույթների ընթացքում են ավելի բացահայտ երևում մեր երգիչ երգչուհիների իրական պատկերները:Բոլորի նման ես էլ որոշեցի դիտել այն:Ամեն ելույթից հետո մտքումս ինքս ինձ հետ վիճում էի:Վերջիվերջո չկարողացա գտնել իմ մեջ հաղթողին:մտածում էի«Ախր ինչու?ինչու պետք է ամեն մեկի կոչումը լինի երգիչ կամ երգչուհի,միթե ես էլ կարող եմ դառնալ երգչուհի?Այո՛,Ինչու ոչ?Կունենամ մեծահարուստ հովանավոր,համերգներիս կերգեմ ֆոնոգրամա,Ֆեյսբուքիս էջում կտեղադրեմ կիսամերկ լւսանկարներ:Վե՛րջ,ես արդեն աստղ եմ»:Վստահ եմ օրինակս դիպուկ էր:Մեր իրականության երգիչ երգչուհիների 90 տոկոսը այդպես է դարձել «աստղ»:Խոսքս ուզում եմ ուղել Լիլիթ Հովհաննիսյանին:Սիրելի Լիլիթ քո ելույթը չափից շատ քննարկվեց ֆեյսբուքում:Միանշանակ յուրաքանչյուր մարդ սխալվելու իրավունք ունի,սակայն սխալվելու հետ մեկտեղ մարդ պետք է ընդունի իր սխալը:Ընդունի, ոչ թե անտեսի բացասական կարծիքները:Շատ վիրավորվեցի ,երբ տեսա, որ իմ կարծիքը, որը գրել էի ՔՈ նկարի տակ, Սիրելի՛ Լիլիթ,,ՋՆՋՎԵՑ...այն իր մեջ ոչ մի վիրավորական բան չէր պարունակում,պարզապես այն էր ինչին մենք ականատես եղանք երեկ:Այս արարքից հետո ես ևս մեկ անգամ համոզվեցի նրանում, ինչ գրել եմ տեքստի սկզբում»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան