Սահմանամերձ գյուղի 4-ամյա աղջնակի պատասխանը
Բլոգոսֆերա
Սահմանամերձ Բերքաբերի 4-ամյա բնակչուհի Գրետային հարցնում եմ.
-Էն հեռվի սարը ու՞մն է:
-Մերն ա (իրականում ադրբեջանցիներն են վերահսկում այս հատվածը)։
-Էն մյուս սարը ու՞մն է:
-Մերն ա էլի:
-Բա էն աջ կողմի՞նը:
-Վայ, հարցեր մի տուր, ինչ էրևում է, մերն ա, սաղ էլ մերն ա:
-Ի՞նչ գիտես:
-Տատին ա ասել, մեկ էլ պապան:
-Գրետ, այ Գրետ, ուզու՞մ ես գնաս էստեղից:
-Գի՞ժ ես, չէէէէէ, չեմ ուզում:
«Մեր բանակը» ֆեյսբուքյան էջից


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան