Իսրայելը պահանջում է France 2-ից փոխել 13 տարվա վաղեմության հեռուստահաղորդումը
Մերձավոր Արևելք
Իսրայելը պահանջել է ֆրանսիական France 2 հեռուստաընկերությունից փոփոխություններ մտցնել 2000թ. սեպտեմբերին նկարահանված հաղորդման մեջ, որը պատմում է 12-ամյա պաղեստինցի տղայի՝ Մուհամմեդ ալ Դուրայի սպանության մասին:
Խոսքը գնում է 13 տարի առաջ նկարահանած սյուժեի մասին, որտեղ Մուհամմեդ Ալ Դուրան և նրա հայրը Գազայի հատվածում հայտնվում են իսրայելական կողմից արձակված կրակահերթի տակ, ինչի արդյունքում զոհվում է 12-ամյա տղան, իսկ հայրը վիրավորվում է: Այս դեպքերը համընկել էին իսրայելա-պաղեստինյան բանակցությունների անհաջող ավարտից հետո պաղեստինցիների դեմ Իսրայելի կողմից կազմակերպած հատուկ ռազմական գործողությունների հետ:
Դրանից հետո 12-ամյա Դուրան արաբների կողմից սկսեց ընկալվել որպես նահատակ, իսկ France 2-ի հաղորդումը լրատվամիջոցներում համարվեց հակաիսրայելական քարոզարշավ:
2012թ. սեպտեմբերին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պահանջել էր հետաքննել Մուհամմեդ ալ Դուրայի մահվան դեպքը:
Ամփոփիչ 36-էջանոց զեկույցում ասվում էր. «Մուհամմեդ Դուրայի սպանության մեջ իսրայելական զինծառայողների մասնակցությունը ապացուցող ոչ մի փաստարկ չի հայտնաբերվել»,-մեջբերում է RBK-ն:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը