Թուրքիայում վայր է ընկել զբոսաշրջիկներ տեղափոխող օդապարիկը. կան զոհեր
Թուրքիա
Թուրքիայի Նեվեշեհիր գավառի Քափադոքիա քաղաքում զբոսաշրջիկներ տեղափոխող օդապարիկ է վայր ընկել. երկուշաբթի օրը տեղեկացնում է TRT Haber-ը:
Նախնական տվյալներով՝ զոհվել է 1 մարդ, ևս 16 զբոսաշրջիկ վիրավորվել է: Ընդհանուր առմամբ՝ օդապարիկը տեղափոխում էր 25 զբոսաշրջիկի:
Ներկա պահին ճշգրտվում են երկրները, որտեղից ժամանել էին զբոսաքշրջիկները:
Հայտնի է դարձել, որ 300 մետր բարձրության վրա օդապարիկը բախվել էր մեկ այլ օդապարիկի, ինչի արդյունքում տեղի է ունեցել նրա անկումը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)