Իսրայելը պատասխան կրակ է արձակել Սիրիայի դիրքերի ուղղությամբ
Մերձավոր Արևելք
Իսրայելի պաշտպանական բանակի ստորաբաժանումներն այսօր գիշերը, ի պատասխան սիրիական կողմից հնչած կրակոցների, կրակ են արձակել Սիրիայի Գոլանի բարձունքների շրջանի դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Իսրայելի պաշտպանական բանակի մամլո ծառայությունը. մեջբերում է Ria Novosti-ն:
«Այս գիշեր Իսրայելի պաշտպանական բանակի դիրքերը կրակահերթի են ենթարկվել Սիրիայի հետ սահմանակից Գոլանի բարձունքների շրջանում: Տուժածներ չկան, վնասվել է մեկ տրանսպորտային փոխադրամիջոց: Բանակի զինվորները պատասխան կրակ են բաց թողել և հարվածել թիրախին»,-ասված է տարածած հայտարարության մեջ:
Թե կոնկրետ ով է կրակ արձակել իսրայելական դիքերի ուղղությամբ, և կան արդյոք զոհեր սիրիական կողմից, տեղեկություններ այս պահին դեռ չկան:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը